Բլեյդ Րաներ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Blade Runner | |
|---|---|
Սայրի վազորդի սկզբնական թատերական աֆիշան |
|
| Ռեժիսոր(ներ) | Ռիդլի Սկոտ |
| Պրոդյուսեր(ներ) | Մայքել Դիլի |
| Սցենար | Վեպ՝ Ֆիլիպ Կ. Դիք Կինոսցենար՝ Համպտոն Ֆանչեր Դեյվիդ Փիփլզ |
| Դերերում | Հարիսոն Ֆորդ Ռատգեր Հաուեր Շան Յանգ Էդվարդ Ջեյմս Օլմոս Մ. Էմմետ Ուալշ Դերիլ Հանա |
| Երաժշտություն | Վանջելիս |
| Օպերատոր | Ջորդան Կորնենվեթ |
| Խմբագրող | Թերի Րալինգզ Մարշա Նակաշիմա Լես Հիլի (ռեժ. կտրվածք) |
| Դիստրիբյուտոր | Warner Bros. |
| Թողարկված | Հունիսի 25, 1982 (ԱՄՆ) |
| Տևողություն | ԱՄՆ կտրվածք՝ 116 րոպե Միջազգային կտրվածք՝ 117 րոպե Ռեժիսորի կտրվածք՝ 116 րոպե Վերջին կտրվածք՝ 117 րոպե |
| Պետություն | ԱՄՆ |
| Լեզու | անգլերեն |
| Բյուջե | US$28,000,000 |
| Շահույթը | $32,768,670 |
| Պաշտոնական կայք | |
Սայրի վազորդ կամ Բլեյդ Րաները (անգլերեն՝ Blade Runner) 1982 թվականի ամերիկական գիտաֆանտաստիկ կինոնկար է, որի ռեժիսորն է Ռիդլի Սկոտը և նրա մեջ խաղում են՝ Հարիսոն Ֆորդը, Ռատգեր Հաուերը, և Շան Յանգը: Սցենարը գրել են Համպտոն Ֆանչերը և Դեյվիդ Փիփլզը, և հիմնված է Ֆիլիպ Կ. Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա: Ֆիլմը պատմում է մի դիստոպիական Լոս Անջելեսի մասին՝ 2019 թվականին, որտեղ գենետիկապես ստեղծված էակներ րեպլիկանտ անունով, որոնք մարդկանցից տեսնվածքով չեն տարբերվում, օգտագործվում են վտանգավոր կամ ստրկական աշխատանքի համար, Երկրի արտաշխարհ գաղութներում: Մի րեպլիկանտների ապստամբությունից հետո, նրանց լինելը Երկրի վրա անօրինական է դառնում, և հատուկ ոստիկանություն է դաստիարակվում, սայրի վազորդ կամ բլեյդ րաներ անունով, Երկրի վրա փախած րեպլիկանտներին հետապնդելու և «պաշտոնաթող» անելու համար: Պլանը կենտրոնանում է մի խումբ վերջերս փախած և Լոս Անջելեսում թաքնված անասնական և խորամանկ րեպլիկանտների վրա, և Րիք Դեքարդի (Հարիսոն Ֆորդ) վրա, ով դժկամորեն համաձայնվում է ևս մի աշխատանքի:
Բլեյդ Րաները սկզբում բևեռացրեց քննադատներին՝ ոմանք նրա արագությունը չսիրեցին, երբ ուրիշները վայելեցին նրա թեմատիկ բարդությունը: Ֆիլմը լավ չաշխատեց հյուսիս ամերիկյան կինոթատրոններում: Չնայած ֆիլմի արկղագրասենյակային ձախողության, նա վերածվել է պաշտամունքային դասականի:[1] Բլեյդ Րաները գովվել է իր արտադրական նախագծի համար, որը պատկերում է մի «հնասազեցված» ապագա:[2][3] Դա մնում է նոր-սև ոճի առաջատար օրինակներից:[4] Բլեյդ Րաները գրող Ֆիլիպ Կ. Դիքին բերեց Հոլիվուդի ուշադրության, և դրանից հետո իր գործերի վրա հիմնված նաև ուրիշ կինոնկարներ են սարքվել:[5] Ռիդլի Սկոտի կարծիքով, Բլեյդ Րաները «երևի» իր ամենալրիվ և ամենաանձնական կինոն է:[6][7] 1993 թվականին որոշվեց, որ Բլեյդ Րաները իբրև «մշակությաին, պատմական, կամ գեղագիտականապես կարևորագույն» կինոնկար պահպանվի ԱՄՆ-ի Ազգային Կինոնկարի Գրանցումում, Համագումարի Գրադարանի կողմից: 2007 թվականին, Ամերիկական Կինոնկարի Ինստիտուտը նրան անվանեց 97-րդ ամերիկական ամենալավ ֆիլմը բոլոր ժամանակների, իր 100 Տարիներ... 100 Կինոնկարներ հրատարակությունում:
Կինոնկարի յոթը տարբերակ են ցույց տրվել՝ տարբեր շուկաներում, և ֆիլմի գործադիրների կողմից վիճելի փոփոխությունների արդյունքով: Մի շտապ Ռեժիսորի Կտրվածք տարբերակ շուկա եկավ 1992 թվականին, որոշ ցուցադրությունների ուժեղ պատասխանի պատճառով: Դրա և իր վարձելու բարձր քանակի պատճառով, նա դարձավ առաջին կինոնկարներից, որ DVD-ի վրա լույս տեսավ՝ միջակ տեսական և ձայնային որակով:[8] 2007 թվականին Warner Bros.-ը որոշ կինոթատրոններում և DVD/HD DVD/Blu-ray շուկա բերեց 25-րդ տարեդարձի առթիվ թվային ձևով վերատիրապետած Սկոտի Վերջնական Կտրվածքը:[9]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Սամմոն, Պոլ Մ. (1996). Ապագա սև՝ Բլեյդ Րաների սարքելը (անգլերեն). Լոնդոն: Orion Media, xvi–xviii. ISBN 0-06-105314-7.
- ↑ Սամմոն, էջ. 79
- ↑ Բուկատման, Սկոտt (1997). BFI Ժամանակակից դասականները՝ Բլեյդ Րաներ (անգլերեն). BFI (British Film Institute), 21. ISBN 0-85170-623-1.
- ↑ Կոնարդ, Մարկ Թ. (2006), Նոր-սևի Փիլիսոփայությունը (անգլերեն), University Press of Kentucky, ISBN 0-8131-2422-3
- ↑ Բուկատման, էջ. 41
- ↑ Գրինվալդ, Թեդ (2007-09-26), "Wired-ի հարցազրույցը Ռիդլի Սկոտի հետ (անգլերեն)", Wired ամսագիր, համար 15.10
- ↑ Բարբեր, Լինն (2002-01-06), "Սկոտի անկյունը (անգլերեն)", The Observer
- ↑ Hunt, Bill (2007-12-12), Բլեյդ Րաներ՝ Վերջին կտրվածքը - բոլոր տարբերակները, The Digital Bits, Inc
- ↑ Բլեյդ Րաներ՝ Վերջին Կտրվածք, The Digital Bits, Inc