BBC
| «British Broadcasting Corporation» | |
| Երկիր | |
|---|---|
| Հեռարձակման գոտի | ողջ աշխարհ |
| Լեզու հեռարձակման | անգլերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1922 |
| Հիմնադիր | Ջան Ռայթ, Ջորջ Վիլյերս |
| Սեփականատեր | Միացյալ թոգավորություն |
| Վեբ-կայք | http://www.bbc.co.uk/ |
Բրիտանական հեռարձակման կորպորացիա, կրճատ` Բի-բի-սի» (անգլ.՝ British Broadcasting Corporation, կրճատ` BBC), բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն:[1] Աշխարհի հղորագույն մեդիակորպորացիաներից է, իրականացնում է ներքին և միջազգային եթերային հեռարձակում: Ընկերությունը ոչ պետական ԶԼՄ է, իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպություն իր վերահսկման խորհրդով, որը կազմված է 12 վստահյալներից` նշանակվելով Եղիսաբեթ II թագուհու կողմից:[2][3] Ընկերությունը ունի մոտ 23,000 աշխատակից, և այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է մեդիաընկերությունների շարքում:[4][5][6]
Ընկերությունը հիմնվել է 1922 թվականի հոկտեմբերի 18-ին,[7] միջազգային հեռարձակումը սկսել է 1932 թվականից:[8] Փորձնական հեռուստատեսային հեռարձակումը սկսվել են 1929 թ.-ից, և 1930-ից անցել պարբերական հեռուստաեթերի Brookmans Park. Baird’s ընկերության անտենայի շնորհիվ, որն այժմ հայտնի է որպես BBC One:
1974-ին առաջինն է ներկայացրել «Ceefax» տելետեքստի համակարգը:
2003 թ. հուլիսին «Բի-բի-սի»-ն սկսեց հաղորդումներ հեռարձակել Astra 2D Երկրագնդի արհեստական արբանյակի օգնությամբ, ինչի համար ընկերությունը վճարեց 85 միլիոն ֆունտ ստերլինգ
2012 թ. փետրվարի 29-ին ընկերությունը տոնեց միջազգային հեռարձակման 80-ամյակը:
BBC-ին պատկանում է երկու եթերային և երեք մալուխային/արբանյակային և 20 տարածքային հեռուստաալիներ Մեծ Բրիտանիայում, նեռարյալ լրատվական BBC News ալիքը, 14 ազգային թվային ռադիոկայան, մի քանի ինտերնետային կայք, մոտ 40 ամսագրեր:[9] Միջազգային BBC Worldwide ստորաբաժանմանը պատկանում են միջազգային BBC Prime, BBC Canada և BBC America հեռուստաալիքները: Նաև ընկերությանը պատկանում է միջազգային շուրջօրյա BBC World News լրատվական հեռուստաընկերությունը: BBC World Service հեռարձակվում է ողջ աշխարհում 32 լեզվով: 2005 թ. Բի-բի-սի-ն ունեցել է 7,2 միլիարդ դոլարից ավել եկամուտ:
Հեռուստաալիքներ [խմբագրել]
- BBC One
- BBC Two
- BBC Three
- BBC Four
- BBC World News
- BBC Parliament
- BBC HD
- CBBC
- CBeebies
Ռադիո [խմբագրել]
- Թվային ռադիոկայաններ
- BBC Radio 1Xtra
- BBC Radio 4 Extra
- BBC Radio 5 Live Sports Extra
- BBC Radio 6 Music
- BBC Asian Network
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ What is the BBC?
- ↑ BBC — About the BBC — How the BBC is run(անգ.)
- ↑ About BBC World Service
- ↑ BBC: World's largest broadcaster & Most trusted media brand(անգ.)
- ↑ Digital licence - Prospect(անգ.)
- ↑ BBC Online --> About the BBC – What is the BBC
- ↑ The BBC Story(անգ.)
- ↑ Celebrating our 80th birthday live on air(անգ.)
- ↑ BBC Trust: Our work(անգ.)