Բիյոնսե Նոուլզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բիյոնսե Նոուլզ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Բիյոնսե Ժիզել Նոուլզ Beyoncé Giselle Knowles |
| Ծնված | սեպտեմբերի 4, 1981 |
| Երկիր | ամերիկացի |
| Ժանրեր | Պոպ, Սոլ, R&B |
| Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, պարուհի, մոդելը, խորեոգրաֆ |
| Գործիքներ | Վոկալ |
| Գործունեություն | 1997 - ներկա |
| Լեյբլ | Columbia |
| Կայք | www.beyonceonline.com Բիյոնսեի ստորագրությունը |
Բիյոնսե Ժիզել Նոուլզ (անգլ.՝ Beyoncé Giselle Knowles, առավել հայտնի որպես Բիյոնսե, սեպտեմբերի 4, 1981, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի և մոդել: Ծնվել և մեծացել է Տեխաս նախանգի Հյուսթոն քաղաքում: Դեռևս մանուկ հասակից նա մասնակցել է բազմաթիվ պարային և վոկալային մրցույթներում, իսկ դպրոցում անգամ մասնակցել է տարնե գեղարվեստական մրցույթների: Բիյոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին, որպես կանացի Destiny's Child խմբի երգչուհիներից մեկը: