Բեսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բեսլան
Беслæн
Beslan DK Memorial zhertvam pogibshim v VOV.jpg
43°11′00″ հս. լ. 44°32′00″ ավ. ե. / 43.183333° հս. լ. 44.533333° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
Շրջան Աջափնյա շրջան
Քաղաքապետ Մաիրբեկ Խուբայթի
Հիմնադրված է 1847
Տվյալ կարգավիճակում 1950-ից
Խոսվող լեզուներ Օսերեն, Ռուսերեն
Բնակչություն 37,037 մարդ (2013)
Ազգային կազմ Օսեր, Ռուսներ
Կրոնական կազմ Ուղղափառներ, ՀԱԵ, Մուսուլմաններ
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ (+7) 86737
Փոստային ինդեքսներ 363020, 363021, 363023—363029
Պաշտոնական կայք www.beslan.ru
##Բեսլան (Ռուսաստան)
Red pog.png

Բեսլան (օս.՝ Беслæн հնչողություն ); ռուս.՝ Беслан), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի Աջափնյա շրջանի վարչական կենտրոն։

Բեսլանը Հյուսիսային Օսիայի մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Վլադիկավկազից և Մոզդոկից հետո։ Քաղաքը գտնվում է Թերեկ գետի աչ ափին՝ Վլադիկավկազից դեպի հյուսիս 15կմ հեռավորության վրա։

Բնակչություն[խմբագրել]

Համաձայն 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 37 037 մարդ։ Ազգային կազմը՝ օսեր  - 81,77 %, ռուսներ  - 13,51 %[1]։

Արդյունաբերություն[խմբագրել]

Բեսլանը օսական սպիրտի արտադրույան գլխավոր կենտրոններից է։

Հայտնի մարդիկ[խմբագրել]

  • Ալան Բադոև  - ուկրաինացի ռեժիսոր
  • Վադիմ Բերոև  - խորհրդային կինոյի և թատրոնի դերասան
  • Ալան Ձագոև  - ֆուտբոլիստ, ԲՄԿԱ և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան
  • Ռամազան Ձագոև  - Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • Ալան Դուդաև  - ռուս ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
  • Ասլան Զասեև  - ռուս ֆուտբոլիստ
  • Բեսիկ Քուդուխով  - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր
  • Թիմուր Քուսով  - ռուս հեռուստալրագրող
  • Սոսլավ Քցոև  - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն
  • Թայմուրազ Մամսուրով - Հյուսիսային Օսիայի նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել]