Մոզդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոզդոկ
Моздок
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
43°45′00″ հս. լ. 44°39′00″ ավ. ե. / 43.75° հս. լ. 44.65° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
Շրջան Մոզդոկի շրջան
Քաղաքապետ Սերգեյ Ջանջակով
Հիմնադրված է 1763
Տվյալ կարգավիճակում 1785-ից
Խոսվող լեզուներ Օսերեն, Ռուսերեն
Բնակչություն 39,232 մարդ (2013)
Ազգային կազմ Ռուսներ, Օսեր, Հայեր
Կրոնական կազմ Ուղղափառներ, ՀԱԵ, Մուսուլմաններ
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ (+7) 86736
Պաշտոնական կայք www.rso-a.ru/vlast/mozdok/
##Մոզդոկ (Ռուսաստան)
Red pog.png

Մոզդոկ (օս.՝ Мæздæг ; ռուս.՝ Моздок), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի Մոզդոկի շրջանի վարչական կենտրոն։

Քաղաքը գտնվում է Թերեկ գետի ափին` Վլադիկավկազից 92կմ հեռավորության վրա։ Բնակչությունը` 39 232 մարդ (2010), ազգային կազմը` ռուսներ  - 62,73 %, օսեր  - 7,66 %, հայեր  - 6,1 %, կումիկներ  - 4,55 %, չեչեններ  - 4,2 %, կաբարդիններ  - 3,16 %, կորեացիներ  - 2,39 %[1]։

Արդյունաբերություն[խմբագրել]

  • մսի կոմբինատ
  • հացի գործարան
  • փորձարարական մեխանիկական գործարան
  • կարի ֆաբրիկա

Հայտնի մարդիկ[խմբագրել]

  • Անատոլի Լենսկի (1938 - 1998)  - սովետական և ռուսական լրագրող
  • Վլադիմիր Գաբուլով (1983)  - ռուս ֆուտբոլիստ, Մախաչկալայի «Անժի» թիմի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ
  • Էրիկ Կորչագին (1979)  - ֆուտբոլիստ
  • Դենիս Պետրով (1984)  - ռուս երգիչ, «Չելսի» փոփ-խմբի անդամ
  • Յուրի Անդրոպով (1914 - 1984)  - խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար (1982 - 1984), ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ (1967 - 1982)
  • Անատոլի Բարանով (1928 - 1988)  - սովետական գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1988)
  • Եպիսկոպոս Գայոզ և Պ. Գենցաուրով - XVIII դարի վերջում կազմել են օսական այբուբենը
  • Գրիգորի Մեդնիկյան (1891 - 1974)  - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Վիկտոր Գոկինաև (1937)  - Ռուսաստանի ռազմական նավատորմի փոխ-ծովակալ

Հայերը Մոզդոկում[խմբագրել]

1804 թվականին Մոզդոկում բնակվում էին 1411 հայեր և 811 վրացիներ, ինչը կազմում էր ողջ քաղաքի բնակչության 63%-ը։ Ներկայումս հայերը քանակությամբ երրորդ ազգությունն են, որոնց բաժինը կազմում է 6,1%։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. [http://www.ethno-kavkaz.narod.ru/mozdok02.html Этнокавказ. Национальный состав Моздокского района по данным переписи 2002(ռուսերեն)