Բեն Ֆելդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Ֆելդման
Ծննդյան թիվ՝մայիսի 27, 1980(1980-05-27) (43 տարեկան)
Ծննդավայր՝Պոտոմակ, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
IMDb։ID 1133651

Բեն Ֆելդման (անգլ.՝ Ben Feldman, մայիսի 27, 1980(1980-05-27), Պոտոմակ, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Կյանքը Ֆրենի հետ» (2005-2006) և «Չափազանց գեղեցիկ» (2009) հեռուստասերիալներում կատարած դերերով։ 2012 թվականի սկզբին նա միացել է «Խենթերը» սերիալին՝ մարմնավորելով Մայքլ Գինզբերգին։ 2012 թվականին նա ներկայացվել է «Էմմի» մրցանակի «լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելդմանը ծնվել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան)։ Նա ավարտել է Նյու Յորքի «Իտակա» քոլեջը, որտեղ ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան։ Ստանալով դիպլոմը՝ Ֆելդմանը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունեցել Բրոդվեյում, իսկ հետագայում վերջնականորեն տեղափոխվել է Լոս Անջելես՝ նկարահանվելու համար կինոյում և հեռուստատեսությունում[2]։

2012 թվականին Ֆելդմանը նշանադրվել է Միշել Մալիթսի հետ[3]։ Նրանք ամուսնացել են 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Գեյթերսբերգում (նահանգ Մերիլենդ)[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Դե Կլավա Less than Perfect Նիկոլաս
2005 Իդեալական տղամարդ The Perfect Man Ադամ
2005-2006 Կյանքը Ֆրենի հետ Living With Fran Ջոշ Ռիվզ
2007 Թվեր Numb3rs Սեթ Մառլոու
2008 Մոնստրո Cloverfield Թրևիս
2009 Ուրբաթ, 13 Friday the 13th Ռիչի
2009-2014 Չափազանց գեղեցիկ Drop Dead Diva Ֆրեդ
2012-2013 Խենթերը Mad Men Մայքլ Գինզբերգ
2014 Փարիզ։ Մեռածների քաղաք As Above, So Below Ջորջ
2014-2015 «Ա»-ից «Զեթ» A to Z Էնդրյու Լոֆլենդ
2016 Սուպերմարկետ Superstore Ջոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Awards for Ben Feldman». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  2. «the people — angelica cellars». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. UsWeekly Staff (2012 թ․ դեկտեմբերի 16). «Exclusve: Mad Men Star Ben Feldman Is Engaged to Michelle Mulitz!». UsWeekly. Celebrity News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Webber, Stephanie (2013 թ․ հոկտեմբերի 12). «Exclusive: Ben Feldman Marries Michelle Mulitz: All the Wedding Details». UsWeekly. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Nahas, Aili (2013 թ․ հոկտեմբերի 12). «Ben Feldman Marries Michelle Mulitz». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Ֆելդման» հոդվածին։