Բեն Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Հարդի
Ծնվել էհունվարի 2, 1991(1991-01-02) (33 տարեկան)
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան

Բեն Հարդի (անգլ. Ben Hardy) ի ծնե Բեն Ջոնս (անգլ. Ben Jones, հունվարի 2, 1991(1991-01-02), Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Առավել հայտնի է Փիթեր Բիլի դերով՝ «EastEnders» soap opera-յում (2013–2015), Հրեշտակի դերով՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս»-ում (2016), ինչպես նաև Ռոջեր Թեյլորի դերով՝ «Բոհեմական ռապսոդիա» (2018) կենսագրական դրամայում[2]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխա ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանի մասնագիտության մասին։ Նրա հայրը ապահովագրական գործակալ էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Հարդին չորս երեխաներից ավագն է։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվեցին, և մանկության մեծ մասը նա անցկացնում էր տատիկի հետ՝ անգլիական Sherborne քաղաքում, որտեղ հաճախում էր Sherborne School-ը։ Միջնակարգ՝ The Gryphon School անգլիական եկեղեցական դպրոցում Բենը սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ[3], մասնակել է դպրոցական ներկայացմանը, որը բեմադրվել է անգլիական գրող Թոմաս Հարդիի՝ «Հեռու խելագարված ամբոխից» (անգլ. Far from the Madding Crowd) վեպի հիման վրա, որտեղ խաղացել է Ֆրենսիս Թրոյայի դերը[4][5]։ Ավարտել է London's Royal Central School of Speech & Drama-ն՝ «դերասանական արվեստ»-ի մասնագիտությունով։ Ունի բակալավրի աստիճան։ Նրա գլխավոր դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Լոնդոնի Hampstead Theatre-ում, որտեղ Հարդին կատարել է Արթուր Ուելսլիի դերը՝ «Իուդայի համբույրը» ներկայացմանը[6]։ 2013 թվականին Բենին հաստատել են Փիթեր Բիլի դերում՝ «EastEnders» soap opera-յում՝ BBC հեռուստաալիքով։ Հարդին նկարահանումներին մասնակցել է մինչև 2015 թվականը[7]։ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում Հարդին իր դերը ստացել է, կապվելով ֆիլմի ռեժիսորի՝ Բրայան Սինգերի հետ, ով արդեն ծանոթ էր դերասանի ստեղծագորթությանը, քանի որ անձամբ է նրան նկարահանել է՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[8]։

Ներկա պահին Բենը նկարահանվում է Netflix-ի՝ «Six Underground» ֆիլմում՝ Ռայան Ռեյնոլդսի հետ միասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հարդին հաղորդել է, որ նա կատարում է պարկուրի մասնագետի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի տարիներից հանդիպում էր դերասանուհի Կատրինա Փերետիի հետ, սակայն 2018 թվականի ամռանը զույգը բաժանվել է։ Կլառնետ է նվագում, «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ռոջեր Թեյլորի դերի համար սովորել է հարվածային գործիքներ նվագել։ Շաբաթվա ընթացքում հինգ անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում է լողով[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2012 ս. Call the Midwife լրագրող
2013—2015 ս. EastEnders Փիթեր Բիլ
2016 ֆ. X-Men: Apocalypse Warren Worthington III / Հրեշտակ
2017 ֆ. Mary Shelley Ջոն Ուիլիամ Փոլիդորի
2017 ֆ. Only the Brave Ուեյդ Պարկեր
2017 ս. Drunk History Արթուր արքա
2018 ս․ The Woman in White Ուոլտեր Հարտրայտ
2018 ֆ․ Bohemian Rhapsody Ռոջեր Թեյլոր
TBA ֆ․ 6 Underground

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Իուդայի համբույրը / The Judas Kiss (2012) Արթուր Ուելսլի / Arthur Welleslсey

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Ben Hardy». IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Ben Hardy». Articlebio (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Бен Харди, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Teacher earns top marks for directorial debut - CNN.com». edition.cnn.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. «The Judas Kiss to transfer to the West End». Hampstead Theatre. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Ben Hardy biography and filmography | Ben Hardy movies». Tribute.ca (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  8. Kroll, Justin; Kroll, Justin (2015 թ․ փետրվարի 24). «Ben Hardy Joins the Cast of 'X-Men: Apocalypse'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  9. TeamJacJossa (2014-05-08), Ben Hardy Interview || Lorraine || 7th May 2014, Վերցված է 2019-02-11-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հարդի» հոդվածին։