Բաց Ղարաբաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nkropen logo6.gif

Բաց Ղարաբաղը (անգլերեն՝ Karabakh Open) էլեկտրոնային թերթ, որը ստեղծել է Բաց հասարակություն հասարակական կազմակերպությունը, ինտերնետային հասցեն՝ www.Karabakh-Open.com։ Թերթը գործել է 2005-ից մինչև 2008-ը։ «Բաց Ղարաբաղը» Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի լրատվամիջոցներից ամենակարդացվողներից էր համացանցում։ Թերթը թարմ լուրեր էր տարածում ինչպես ԼՂՀ-ից, այնպես էլ տարածաշրջանից։ «Բաց Ղարաբաղը» կարելի էր կարդալ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն Ղարաբաղում օնլայն ռեժիմով աշխատող միակ ինտերնետ-թերթն էր։

2008 թ. հունիսի 28-ին լրատվամիջոցը դադարեցրել է իր գործունեությունը։ Թերթի եռամյա արխիվը հասանելի է կարդացողներին։

Կազմ[խմբագրել]

Լրատվամիջոցի համակարգող՝ Նաիրա Հայրումյան։

Բաժիններ[խմբագրել]

Լրատվամիջոցի նյութերը դասավորված են հիմնական 8 բաժիններում, սակայն անհրաժեշտության դեքում բացվում են հատուկ նախագծեր։

Հիմնական բաժիններն են.

  • Նորություններ
  • Մեկնաբանություններ
  • Եվրոպա
  • Պետություն
  • Թեմա
  • Կյանքը դեմքերով
  • Ֆոտոսրահ
  • Ծաղրանկարներ

«Եվրոպա» և «Կյանքը դեմքերով» բաժինները գործում էր International Alert ոչ կառավարական հասարակական կազմակերպության ֆինանսականաջակցությամբ։