Բարսեղ Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարսեղ Ներսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 30 1899 (հունվարի 11 1900)[1]
ԾննդավայրԱղավնատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բարսեղ Վասիլի Ներսիսյան (դեկտեմբերի 30 1899 (հունվարի 11 1900)[1], Աղավնատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1920)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրան (1933)։ Քարոզչական գործունեությունն սկսել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920 թվականի Ալեքսանդրապոլի մայիսմեկյան ցույցի, ապա՝ խռովության կազմակերպմանը։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] աշխատել է Էջմիածնի գավհեղկոմում, ապա եղել գավառի ֆինբաժնի վարիչ։ 1921 թվականին՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգման համար մղված Փետրվարյան ապստամբության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Ապստամության ճնշումից հետո աշխատել է Էջմիածնի գավկոմում և հայկական հրաձգային դիվիզիայի քաղսեկտորում, Դարալագյազի (ներկայիս Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ) գավկոմում և Զանգեզուրի օկրուգկոմում։ Եղել է «Կարմիր ռանչպար» թերթի խմբագիրը։ 1929-1930 թվականներին եղել է Ներսիսյան ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, ապա սեկտորի վարիչ։ 1930 թվականի սեպտեմբերից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի մշակույթի (կուլտուրայի), ավելի ուշ՝ արդյունաբերության բաժնի վարիչ, 1933 թվականից՝ Նիժնիվոլգյան երկրամասի մեքենատրակտորային կայանների քաղսեկտորի պատասխանատու հրահանգիչ, ապա՝ պետի տեղակալ։ 1935 թվականից Ստալինգրադի երկրամասի Նիժնի Չերկասյան շրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին տեղափոխվել է Ստալինգրադի երկրկոմ՝ մշակութալուսավորման բաժնի վարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 258.
  2. Joint resolution providing for the designation of the third week of July as ""Captive Nations Week"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 258