Բարբարա Նեդելյակովան ծնվել է Բանսկա Բիստրիցա քաղաքում, որն այն ժամանակ Չեխոսլովակիայի կազմում էր, ներկայումս՝ Սլովակիայի։ Դերասանական վարպետություն ձեռք է բերել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում[3], այնուհետև աշխատանքի է անցել տիկնիկային թատրոնում, հանդես եկել ոչ մեծ դերակատարումներով։ Նրա արտիստական կարիերայում բեկումնային էր 2003 թվականը, երբ ՀոլիվուդումՋեքի Չանի ու Օուեն Ուիլսոնի հետ նկարահանվեց Shangai Knights («Շանհայցի ասպետներ») ֆիլմում[3]։ 2005 թվականին, Կարլ Ուրբանի ու Ռոզամունդ Փայքի խաղընկերակցությամբ, դերակատարումով հանդես եկավ դասական տեսախաղի (վիդեոխաղի) վրա հիմնված Doom կինոնկարում։ Այդ նույն տարում Բարբարան մարմնավորեց Էլլի Ռոթի «Հոստել» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Նատալյային՝ հանրակացարանում ապրող երիտասարդ ու գեղեցիկ մի աղջկա, ով հրապուրում, գայթակղում էր զբոսաշրջիկներին, և վերջիններս այդուհետ տանջամահ էին արվում[3]։ Դա նրա առաջին խոշոր կինոդերն էր և միանգամից մեծ հաջողություն ու համբավ բերեց դերասանուհուն[4] (ի դեպ, այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկն էլ նշանավոր կինոգործիչ Քվենտին Տարանտինոն է)։ 2012 թվականին Նեդելյակովան նկարահանվեց մերկապարուհի Ագռավի դերում «Մերկապարուհիներն ընդդեմ փոխակերպուկների» բրիտանական սարսափ-կատակերգությունում[5]։
Կինոյում նկարահանվելով հանդերձ՝ դերասանուհին շարունակում է իր աշխատանքը տիկնիկային թատրոնում[6]։