Բատր Կալմանով
Բատր Կալմանով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1920 |
Ծննդավայր | Olginskoye, Ռուսաստան |
Վախճանվել է | փետրվարի 26, 1981 (60 տարեկան) |
Մահվան վայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Բատր Կալմանով (ռուս.՝ Калманов, Батр Николаевич, դեկտեմբերի 21, 1920, Olginskoye, Ռուսաստան - փետրվարի 26, 1981, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային օս գեղանկարիչ։
Հյուսիսային Օսական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավր նկարիչ (1960)։ Հյուսիսային Օսական ԻԽՍՀ Կ. Խետագուրովի անվան պետական մրցանակի դափնեկիր (1970)[1]։ 1956 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 21-ին[2], Հյուսիսային Օսեթիայի Օլգինսկոյե գյուղում։ Սովորել է էլեկտրամեխանիկական տեխնիկումում։
1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, իսկ 1941 թվականին բանակից ուղիղ ուղարկվել է ռազմաճակատ։
1945 թվականին վերադարձել է ռազմաճակատից և գնացել է աշխատելու գործարանում։ Բացահայտելով իր ձգտումը արվեստի նկատմամբ` նա սկսեց հաճախել արվեստի ստուդիա։
1950-1956 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վիկտոր Օրիշենկովի արհեստանոցում)։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Հարսնացուի հագնվելը»[2] կտավը։
1956 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։ Եվ նույն թվականին վերադարձել է Օրջոնիկիձե։
Նկարչի աշխատանքները պահվում են Հյուսիսային Օսեթիայի Մ. Տուրգանովի անվան գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։
Մահացել է 1981 թվականի փետրվարի 26-ին, Օրջոնիկիձեում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քույրը` Մադինա Օրիշենկովան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Վիկտոր Օչիշենկովի կինն է։
- Կինը` Իրինան, նկարիչ-ոսկերիչ էր։
- Որդին` Ալան Կալմանովը (ծնված` 1964 թվականին) գեղանկարիչ է, ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
- Դուստրը` Մադինա Կալմանովան (ծնված` 1958 թվականին), գեղանկարիչ է։
Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոստան լեռնականների մեջ» (Վիկտոր Օրեշնիկովի հետ համատեղ), 1954
- «Հարսնացուի հագնվելը», 1956
- «Գյուղական բժիշկը», 1958
- «Ապագա չեմպիոններ», 1958
- «Հուշարձան լեռներում»
- «Ս. Կիրովը Օլգինսկ գյուղում»
- «Յոթ երեխաների մայրը», 1970
- Կոստա Խեթագուրովի, Յու. Կուչիևի, Խ. Մամսուրովի դիմանկարները
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ
- Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» (1945 թվական, մարտի 27)[3]
- Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոստա Խեթագուրովի անվան պետական մրցանակ` «Յոթ երեխաների մայրը» նկարի համար (1970)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Премия им. Коста Левановича Хетагурова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «АртРу.инфо — Художники — Калманов Батыр Николаевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Наградной лист». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Ռուսաստանում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 1981 մահեր
- Վլադիկավկազ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ