Բասկերի հողեր
Բասկերի հողերը (բասկ. Euskal Herria, իսպաներեն՝ País Vasco, ֆրանսերեն՝ Pays Basque) բասկերի բնակեցման ավանդական տարածքներն են ներկայիս Ֆրանսիայի հարավում և Իսպանիայի հյուսիսում (Բիսկայան ծոցի ափը): Պետք չե շփոթել Իսպանիայի ինքնավար համայքն Բասկերի երկրի հետ:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն և վարչական բաժանում
Բասկերի երկիրը գտնվում է Պիրենեյների արևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին: Կազմված է Բասկերի երկիր և Նավարրա ինքնավար համայնքներից Իսպանիայում և Բասկերի հյուսիսային (ֆրանսիական) երկրից Ֆրանսիայում: Բասկերի երկիը բասկերենի օգտագործման և բասկ ժողովրդի բնակեցման հիմնական տարածքն է:
[խմբագրել] Իսպանական Բասկերի երկիրը
Բասկերի իսպանական, կամ էլ հարավային երկիրը կազմված է հետևյալ նահանգներից՝
- Ալավա կամ էլ Արաբա (իսպաներեն՝ Álava, բասկ. Araba), վարչկենտրոնը՝ Վիտորիա: Վիտորիան միաժամանակ Բասկերի Երկիր ինքնավար համայնքի մայրաքաղաքն է:
- Բիսկայա (իսպաներեն՝ Vizcaya, բասկ. Bizkaia), վարչկենտրոնը՝ Բիլբաո:
- Գիպուսկոա (իսպաներեն՝ Guipúzcoa, բասկ. Gipuzkoa), վարչկենտրոնը՝ Սան Սեբաստյան:
- Նավարրա (իսպաներեն՝ Comunidad Foral de Navarra, բասկ. Nafarroako Foru Erkidegoa) — նահանգ և ինքնավար մարզ, վարչկենտրոնը՝ Պամպլոնա (Իրունյա):
[խմբագրել] Ֆրանսիական Բասկերի երկիը
Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Բասկերի երկրի ֆրանսիական մասը կազմված էր Լաբուր, Զուբերու և Ներքին Նավարրա (Նավարրա թագավորության կազմում) նահագներից: Հեղափոխությունից հետո Ֆրանսիայի նահանգներից բաժանումը լուծարված է եղել:
2008 թվականի դրությամբ Բասկերի ֆրանսիական երկիրը Ակվիտանիա տարածաշրջանի Պիրենեյներ Ատլանտյան դեպարտամենտի մասն էր: .
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
