Բանպոտ նիզականման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանպոտ նիզականման
Բանպոտ նիզականման
Բանպոտ նիզականման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Polypodiineae
Ընտանիք Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae)
Ենթաընտանիք Dryopteridoideae
Ցեղ Բանպոտ (Polystichum)
Տեսակ Բանպոտ նիզականման (P. lonchitis)
Միջազգային անվանում
Polystichum lonchitis

Բանպոտ նիզականման (լատին․՝ Polystichum lonchitis), վահանապտերազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Ունի 10-45 սմ բարձրություն։ Վայի թիթեղը կոշտ է, կաշենման, գծային-նշտարաձև, շատ կարճ կոթով։ Ամենաներքևի սեգմենտները եռանկյուն են, հիմքում՝ կարճ ականջուկով, մնացածները լայն-ստրաձև են, սրասղոցաեզր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիական շրջանում (Քաջարանի շրջակայք, Խուստուփ լեռնագագաթ)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակերևույթից 2200-3000 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, քարքարոտ տեղերում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառակուսի կմ-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ նիզականման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ նիզականման» հոդվածին։