Բախելով երկնքի դռները (ֆիլմ)
| Բախելով երկնքի դռները Knockin' on Heaven's Door |
|
| Ժանր | տրագիկոմեդիա, դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1997 |
| Պրեմիերա | փետրվարի 20, 1997 |
| Լեզու | գերմաներեն |
| Ռեժիսոր | Թոմաս Յան |
| Պրոդյուսեր | Թիլ Շվայգեր, Թոմաս Ցիկլեր, Անդրե Հեննիկե |
| Սցենարիստ(ներ) | Թոմաս Յան, Թիլ Շվայգեր |
| Դերակատարներ | Թիլ Շվայգեր, Յան Յոզեֆ Լիֆերս, Ռուտգեր Հաուեր |
| Օպերատոր | Գերո Ստաֆֆեն |
| Երաժշտություն | Ֆրանց Պլազա |
| Մոնտաժ | Ալեքսանդր Բեռներ |
| Ընկերություն | Mr. Brown Entertainment |
| Տևողություն | 96 րոպե |
| Բյուջե | 3,500,000 Գերմանական մարկ |
| Տեղայնացնող | Buena Vista International |
| IMDb | ID 0119472 |
Բախելով երկնքի դռները (անգլ.՝ Knockin' on Heaven's Door , այլ թարգմանությամբ` Հասնելով երկնքին), 1997 թվականին նկարահանված գերմանական ֆիլմ: Ֆիլմը անվանումը վերցված է Բոբ Դիլանի համանուն երգից, որը հնչում է ֆիլմում:
Սյուժե[խմբագրել]
Ֆիլմի գլխավոր հերոսները Մարտին Բրեստն ու Ռուդի Վուրլիտցերն են, ովքեր հիվանդանոցում պարզում են, որ անբուժելի հիվանդ են: Նրանց տեղավորում են նույն պալատում, որտեղ նրանք ծանոթանում են ու իմանում որ երկուսին էլ մնացել է ապրելու հաշված օրեր: Նրանք փախչում են հիվանդանոցից, գողանալով հիվանդանոցի դիմաց կանգնած «Mercedes» մակնիշի մի մեքենա, նպատակ ունենալով մեռնելուց առաջ տեսնել ծով:
Ընթացքում պարզվում է, որ մեքենան պատկանում է գանգստերների պարագլխի, և մեքենայի մեջ կա մեկ միլիոն դոլար: Նրանց գտնելու համար գանգստերը ուղարկում է իր օգնականներ Հենկին և Աբդուլին ...
Դերերում[խմբագրել]
- Թիլ Շվայգեր - Մարտի Բրեստ
- Յան Ջոզեֆ Լիֆերս - Ռուդի Վուրլիտցեր
- Մորից Բլայբտրոյ - Աբդուլ
- Թիերի Վան Վերիկե - Հենկ
- Հուբ Ստապել - Ֆրենկ
- Ռուտգեր Հաուեր - Քերթիս
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Բախելով երկնքի դռները(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Բախելով երկնքի դռները»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- Ֆիլմի սիրահարների ռուսական կայք