Բազկովսկայա (Շոլոխովսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիցա
Բազկովսկայա
Базковская
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՇոլոխովսկի շրջան
Հեռախոսային կոդ86353
Փոստային ինդեքս346260
Փոստային դասիչ346260
Բազկովսկայա (Շոլոխովսկի շրջան) (Ռուսաստան)##
Բազկովսկայա (Շոլոխովսկի շրջան) (Ռուսաստան)
Բազկովսկայա (Շոլոխովսկի շրջան) (Ռոստովի մարզ)##
Բազկովսկայա (Շոլոխովսկի շրջան) (Ռոստովի մարզ)

Բազկովսկայա (ռուս.՝ Базковская), ստանիցա Ռուսաստանի Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում։ Բազկովսկի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուտորը հիմնադրվել է 17-րդ դարում։ 1884 թվականի «Դոնի թեմական տեղեկագրեր»-ում նշվում է, որ Բազկի խուտորը գտնվում էր բլրի բարձունքի վրա, որը «բնակատեղի էր ծառայում հին Վյոշկա քաղաքի բնակչության համար գարնանային ջրհեղեղների ժամանակ»[1]։ Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը, բնութագրելով այս բնակավայրերը, «Խաղաղ Դոն» վեպում գրել է. «Դոնի ավազոտ ձախ ափին է գտնվում Վյոշենսկայա գյուղը, որը վերին Դոնի ամենահին ստանիցաներից էր... Դոնը Կոբարժինյան թաթարական աղեղապատյանի նման թեքվում է դեպի ստանիցան, կարծես թեքվելով աջ, և «Բազկի» խուտորի մոտ նա կրկին ուղղվում է, հոյակապորեն տանելով կանաչավուն, կիսաթափանցիկ կապույտ ջրերը` անցնելով աջ ափի լեռնաճյուղավորումներում գտնվող գյուղի աջ կողմից հասնում է մինչև կապույտ Ազովի ծով»[2]։

19-րդ դարի վերջին խուտորը դարձավ հացի, արդյունաբերական ապրանքների և գյուղտեխնիկայի խոշոր առևտրի կենտրոն։ Բազկիի առաջին դպրոցը կառուցվել է 1904 թվականին, 1920 թվականին՝ առաջինը Բազկովսկի օկրուգում ստեղծվում է 40 տնտեսություններից բաղկացած գյուղատնտեսական աշխատանքային արտել[3]: 1929 թվականին ստեղծվեց Բազկովսկի գյուղկոպը, 1930 թվականին ՝ փոստային բաժանմունքը[3]։

1935 թվականից Բազկին դառնում է շրջկենտրոն, Բազկովսկի շրջանի շրջկենտրոնը, որը գոյություն է ունենում մինչև 1956 թվականի նոյեմբեր[3], այնուհետև այն կրկին վերադարձվում է Վյոշենսկի շրջանին։

1942 թվականի հուլիսի 11-ից դեկտեմբերի 17-ը խուտորը գրավեցին ֆաշիստները, Բազկին ենթարկվեց մեծ ավերածությունների[3]։ Ազատագրումից հետո Բազկովի բնակիչները ավելի քան 100 հազար փութ հացահատիկ հանձնեցին Կարմիր բանակի հիմնադրամին, որի համար 1943 թվականի մարտին Իոսիֆ Ստալինը շնորհակալական գրություն ուղարկեց բազկովցիներին, որում նա առաջին անգամ խուտորը կոչվեց ստանիցա Բազկովսկայա[3]։

Խորհրդային տարիներին Բազկիում կառուցվել են՝ նավթամթերքի բազա, ՄՏԿ (Գյուղտեխնիկա), էլեկտրակայան, աղյուսի գործարան, էլևատոր և այլն։ «Խաղաղ Դոնի» կոլտնտեսությունը (այն ժամանակ՝ խորհրդային տնտեսություն, այժմ ՝ ԳԱԿ) դարձել է գյուղատնտեսական մթերքների խոշոր արտադրող[3]։

Միխայիլ Շոլոխով Բազկիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը բազմիցս եղել է Բազկի խուտորում։ 1924 թվականի հունիսի 19-ից 1927 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Միխայիլ Շոլոխովը Բազկիում հանդիպել է «Խաղաղ Դոն» վեպի գլխավոր հերոսի նախատիպի` Խարլամպի Երմակովի հետ[3]։ Հանդիպումները տեղի են ունեցել Ա. Գ. Սոլդատովի տանը[3]։ Երմակովի հանձնակատար Ե. Ֆ. Պյատիկովը հիշում է. «Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը Վյոշենսկի ապստամբության ժամանակ բազմիցս այցելում էր Բազկի՝ Խառլամպի Վասիլևիչին, և նրանք երկար զրուցում էին գերմանական և քաղաքացիական պատերազմի մասին... Երմակովը Շոլոխովից ստացել էր նրա պատմվածքների մի փոքրիկ գիրք և նամակ ... »[4]: Խարլամպի Երմակովայի դուստրը՝ Պելագեյա Խարլամպիևնա Շևչենկոն, հաստատում է իր հայրիկի հանդիպումը Շոլոխովի հետ. «1926 թվականին Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը, այն ժամանակ երիտասարդ, վառվռուն, կապույտ աչքերով, հաճախ էր գալիս Բազկի, հորս մոտ։ Պատահում էր, որ մենք… խաղում էինք, կամ դասեր սովորում, և Միխայիլ Ալեքսանդրովիչը գալիս էր և ասում ինձ. «Դե, թխադեմ, վազիր հորդ ետևից մեկ ոտքի վրա»։ Հայրը գնում էր Շոլոխովի մոտ, և նրանք երկար քայլում էին դեպի Դոնը բացված պատուհանի մոտ, պատահում էր մինչև լուսաբաց ... »[5]:

Միխայիլ Շոլոխովը «Խաղաղ Դոն» վեպում «Բազկի» և «բազկովսկի» բառերը հիշատակել է ավելի քան 32 անգամ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը շրջկենտրոնից, հաշվի առնելով տրանսպորտով հասանելիությունը՝ 5 կմ է։

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերեգովոյ նրբանցք
  • Բոլնիչնի նրբանցք
  • Վիշնյովի նրբանցք
  • Վոստոչնի նրբանցք
  • Կիրովի նրբանցք
  • Կիրպիչնի նրբանցք
  • Կրիվոշլիկովի նրբանցք
  • Մայիսյան նրբանցք
  • Պանովսկի նրբանցք
  • Պոպովի նրբանցք
  • Պրիդոնսկի նրբանցք
  • Սադովի նրբանցք
  • Ստեպան Ռազինի նրբանցք
  • Ստրոիտելննի նրբանցք
  • Խարլամպ Երմակովի նրբանցք
  • Չապաևի նրբանցք
  • Շկոլնի նրբանցք
  • Յուժնի նրբանցք
  • Ավտոստրադնայա փողոց
  • Բիբլոտեչնայա փողոց
  • Զոտևա փողոց
  • Կալինինի փողոց
  • Լենինի փողոց
  • Նովի պոսյոլոկ փողոց
  • Պոդտելկովա փողոց
  • Պոչտովայա փողոց
  • Սովետսկայա փողոց

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 2010
Բնակիչ 2600

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зеленков Т. А. Базки - Базковская. Из истории хутора и станиц // Советский Дон. 1971. 12 июня. С. 2.
  2. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 1. С. 146). М.: Художественная литература, 1985-86.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. - М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. - С. 62-63. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  4. Прийма К. И. С веком на равне. Статьи о творчестве М. А. Шолохова. Изд-е 3-е. Ростов н/Д., 2011. С. 63.
  5. Прийма К. И. Указ. соч. С. 64.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 62—63. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]