Աֆրիկյան թանգարան (Լիոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նմուշներ Աֆրկյան թանգարանում

Լիոնի Աֆրիկյան թանգարան (ֆր.՝ Musée Africain de Lyon), Ֆրանսիայում առաջին թանգարանը՝ նվիրված Աֆրիկային, և Լիոնի ամենահին թանգարաններց մեկը։ Հավաքածուն բերված է Արևմտյան Աֆրիկայից։

Այս տարածքը սպասարկում է Լիոնի մետրոյի D կայանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 1861 թվականին Աֆրիկայի միսիոներների ասոցիացիան (անգլ.՝ Société des Missions Africaines) Մոնսենյոր Մարիոն դե Բրեսիլակի ազդեցությամբ։ Նրա մահից հետո, Օգուստին Պլանկը փոխարինում է նրան և խնդրում ասոցիացիայի Միսիոներներին, որ նրանք ուղարկեն Ֆրանսիա իրեց կենցաղային, հասարակական և կրոնական իրեր։ Աֆրիկայից։ 1998 թվականին, թանգարանը փակվեց շենքի վերանորոգման նպատակով և վերաբացվեց հունվարի 28-ին, 2001 թվականին։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է 150, Կուր Կամբետա, Լիոն։ Շինությունն այժմ ունի 750 մ² և ունի 2,126 աֆրիկյան նմուշներ։ Ցուցասրահը բաժանվում է երեք հիմնական մասերի՝ կենցաղ, հասարակություն և կրոն։ Այնտեղ կա նաև մի սենյակ, որտեղ լինում են ժամանակավոր ցուցադրություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան թանգարան (Լիոն)» հոդվածին։