Աֆղանցիներ կամավորական ջոկատ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աֆղանցիներ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Աֆղանցիներ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՆ. Չախոյան, Ա. Հարությունյան, Վ. Ղարսոյան

Աֆղանցիներ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Երևանում՝ Աֆղանստանում ԽՍՀՄ ռազմական գործողություններին մասնակցած հատուկ նշանակության զորամասերում ծառայած հայ զինվորականներից՝ Նվեր Չախոյանի և Գ. Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ունեցել է շտաբ և հատուկ համազգեստ (դեսանտային)։ 1993 թվականին լուծարվել է. ջոկատի որոշ ազատամարտիկներ ներգրավվել են Հայաստանի պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցներում։ 1989-1994 թվականներին ջոկատը և Հայաստանի զինված ուժերի կառույցներում ներգրավված ազատամարտիկները մասնակցել են Հայաստանի Գորիսի (Կոռնիձոր, Տեղ, Շուռնուխ, Խնձորեսկ), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Կիրանց), Վարդենիսի (Սոթք), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Վաղուհաս, Չլդրան), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ), Ասկերանի (Սղնախ, Չանախչի), Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. Չախոյանը (գլխավոր հրամանատար), Ա. Հարությունյանը, Վ. Ղարսոյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։