Արտուշ Թամոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուշ Թամոյան
1960-ականներ -
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1988)
Պարգևներ


Արտուշ Ջալիլի Թամոյան (1960-ականներ, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), եզդի պետական և զինվորական գործիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։

1967-1977 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Պ․ Դուրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1974-1988 թվականներին զբաղվել է սամբո և ձյուդո ըմբշամարտով։ Նշված մարտարվեստների վարպետ է։

1983-1988 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1986 թվականին Լենինականի ՊՊԾ վաշտում ընդունվել է աշխատանքի որպես միլիցիոներ։ Մասնակցել է 1988 թվականի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին։

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ՆԳ վարչությունում ֆիզիկական պատրաստականության գծով նշանակվել է տեսուչ։ 1991-1994 թվականներին աշխատել է որպես ՆԳ վարչության կադրերի բաժանմունքի տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ։ 1994 թվականի դեկտեմբերից տեղափոխվել է Գյումրու քրեական հետախուզության բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր։ 1999 թվականի հունիսի 5-ին տեղափոխվել է ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնին՝ առ այսօր։

Կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։ Մասնակցել է Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբո և ձյուդո ըմբշամարտի ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ Ոստիկանության առաջնությունների բազմակի հաղթող։ 1999 թվականին ստացել է ոստիկանության մայորի կոչում։

Երկրապահ կամավորականների միության անդամ է։

Պարգևատրվել է՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան (2010). Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում. Երևան: Սպիկա. էջ 132. ISBN 978-99941-898-2-3.