Արտաշատի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշատի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Արարատյան դաշտ
ԱկունքՀրազդան
ԳետաբերանՎեդի
Հոսող հոսքերՎեդի
Երկարություն61 կմ

Արտաշատի ջրանցք, ջրանցք Հայաստանի Արարատի մարզում, Արարատյան դաշտում։ Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից (Երևանի ջրէկի մոտից), հոսում Հրազդանի կիրճով, ապա մարզի կենտրոնական մասով և թափվում Վեդի գետը։ Ջրանցքի մի մասը կառուցվել է 1932 թվականին, ավարտվել 1940 թվականին։ Երկարությունը 61 կմ է (Երևանի տարածքում՝ 4 կմ), ջրի ծախսը սկզբնամասում՝ 16մ³/վ։ Մինչև 1968 թվականը ջրանցքը սնվում էր Հրազդան, Ազատ, Վեդի գետերի ջրերից։ Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Մեծամոր գետի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից։ Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արարատի մարզի հողատարածքները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 496 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145-146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 139