Արտակ Գրիգորյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Գրիգորյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1987(1987-10-19) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Խորհրդային Հայաստան, ԽՍՀՄ
Հասակ 182
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան / հարձակվող
Համար 21

Արտակ Գարեգինի Գրիգորյան (հոկտեմբերի 19, 1987(1987-10-19)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄհայ ֆուտբոլիստ, որը խաղում է հենակետային կիսապաշտպանի և

կիսապաշտպանի դիր ում։ Հանդես է գալիս Հայկական Պրեմիեր-լիգայում երևանյան «Փյունիկ»ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով տարվել է 6 տարեկանում։ Հետաքրքրություն այս սպորտաձևի հանդեպ սերմանել են հայրը և հորեղբայրը։ Այլընտրանքի բացակայության պատճառով սկսեց զբաղվել ֆուտբոլով։ Նույն տարում գնաց Աբովյան քաղաքի ֆուտբոլային դպրոցը, մինչև իր 16- ամյակը։

Արարատ (Երևան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երևանի «Արարատում»։ Առաջին պայմանագիրը կնքել է 2005 թվականին։ 2008 թվականին հազվադեպ սկսեց ընկնել Պրեմիեր-լիգայի հայտերի մեջ։ Բայց Գրիգորյանի մոտ խաղը չէր ստացվում, դրան գումարած գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանը հազվադեպ էր վստահում Գրիգորյանին դիրք խաղադաշտում։ Երբ 2009 թվականին գլխավոր մարզիչ դարձավ Արկադի Անդրիասյանը, Գրիգորյանի գործերը նկատելիորեն սկսեցին կարգավորվել։ Հաճախ խաղադաշտ դուրս գալը իր դերն ունեցավ խաղաոճի փոփոխման մեջ։ Գրիգորյանը սկսեց մտածել դաշտում։ Այդ նույն տարում, Հայաստանի Սուպերգավաթի համար խաղում նա դուրս եկավ խաղադաշտ հարձակվողի դերում։ Խաղն ավարտեվել է 2:1 հաշվով հօգուտ «Արարատ»-ի։ Ինքը Գրիգորյանը դարձել է երկու գոլերի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտին մտավ «Հայաստանի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսի 10 թեկնածուների ցուցակ, բայց քվեարկությունում չհասավ լավագույն ցուցանիշի։

2010 թվականի սկզբին Գրիգորյանը ցանկություն հայտնեց չեղարկել «Արարատի» հետ կնքած պայմանագիրը։ Այս որոշումը գոյացավ, համաձայնագրից, որը Գրիգորյանի կարծիքով կնքված էր օրենքի խախտմամբ։ Գրիգորյանը պատրաստվում էր ՀՖՖին հայց ներկայացնել և ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։ Իր մարզումները Գրիգորյանն անց էր կացնում «Ուլիսի» հետ միասին։ Ֆուտբոլային ակումբ «Արարատը» իր կողմից մեղադրեց «Ուլիսի» ղեկավարությանը ֆուտբոլիստին «գողանալու» համար, քանի որ «Արարատը» չստացավ գումարային կոմպենսացիա։ «Ուլիսում», ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանի, այդ մեղադրանքները մերժում են, ասելով որ «Արարատի» հետ խնդիրներ ունի Գրիգորյանը, այլ ոչ թե «Ուլիսը»։

Ուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ամիս անց Գրիգորյանը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ ՀՖՖն որոշումը կայացրեց հօգուտ Գրիգորյանի։ Հայտնի դարձավ, որ ակումբը Գրիգորյանի հետ պայմանագիր է կնքել երբ նա զինծառայող էր, որը հակասում է ՀՖՖի կանոնակարգին։ Անմիջապես կնքվեց պայմանագիր «Ուլիսի» հետ, ուր փորձում էր անցնել դեևս 2009 թվականի վերջին։ Առաջին իսկ մրցաշրջանում Գրիգորյանը նվաճեց առաջնության բրոնզե մեդալը։ Իսկ մեկ մրցաշրջան անց դարձել է Հայաստանի չեմպիոն։ Տարեվերջում պայմանագիրը երկարաձգեց մինչև 2013 թվականի հուլիս։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Չեմպիոնատ Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Արարատ (Երևան) 2005 0 0 0 0 0 0 0 0
2006 0 0 0 0 0 0 0 0
2007 0 0 0 0 0 0 0 0
2008 7 0 1 0 0 0 8 0
2009 24 3 1 2 0 0 25 5
Ընդամենը 31 3 2 2 0 0 33 5
ՈՒլիս 2010 26 4 4 0 2 0 32 4
2011 27 5 6 0 2 0 35 5
2012/13 8 0 8 0 2 0 18 0
Ընդամենը 61 9 18 0 6 0 85 9
Ընդամենը կարիերայր ընթացքում 92 12 20 2 6 0 118 14

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի մարզչական շտաբի նշանառության տակ Գրիգորյանը հայտնվել էր <<Արարատի>> կազմում հաջող խաղերից հետո։ Սկսել է կանչ ստանալ հավաքական դեռ 2009 թվականի օգոստոսին, աշխարհի առաջնության ընտրական խաղերի՝ՙ Բոսնիա և Հերցոգովինիայի և Բելգիայի դեմ, բայց չի ընդգրկվել հավաքական։ Մեկ ամիս անց Գրիգորյանը հրավիրվում է աշխարհի առաջնության ընտրական խաղերին։ Այս անգամ Իսպանիայի և Թուրքիայի հավաքականների դեմ, բայց այս անգամ իրավիճակը նույն կերպ դասավորվեց։ Բայց դեբյուտն այնուամենայնիվ կայացավ 2010 թվականի օգոստոսի 10-ին։ Գրիգորյանը մասնակցեց Իրանի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղին, դուրս գալով խաղադաշտ 89-րդ րոպեինՙ փոխարինելով Արթուր Եդիգարյանին։ Մեկ րոպե անց Իրանի հավաքականը խփեց երրորդ գնդակը՝ սահմանելով խաղի վեջնական հաշիվ-3:1։ Ավելի ուշ հայտնվել է միայն նախնական ցուցակներում և մասնակցել միայն ոչ պաշտոնական հանդիպումներում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)