Արսեն Գրիգորյան (երգիչ, 1982)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1982(1982-01-20) (42 տարեկան)
ԾննդավայրՎարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԽաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002)
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, երգիչ և հեռուստատեսային դերասան

Արսեն Գրիգորյան (հունվարի 20, 1982(1982-01-20), Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982թ. հունվարի 20-ին, ՀՀ Վարդենիկ գյուղում։ Վաղ հասակից բնակվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը։ 1995-97թթ. սովորել է «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիայում։ 1997-2002թթ. աշխատել է «Գոյ» թատրոնում։ 1998-2002թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2002-11թթ. աշխատել է «Հայաստան հանրային», «Նոր ալիք» և «Արարատ» հեռուստաընկերություններում, և «Սիգմա TV» ընկերությունում, որտեղ վարել է բազմաթիվ հաղորդումներ՝ «Ազգային երաժշտական ալիք», «Երաժշտական փոստարկղ», «Մերկ ճշմարտություն», «Ռուբիկոն», «Թեժ տասնյակ» և այլն։ 2004թ-ից, որպես դերասան, աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում, 2009թ-ից` Երևանի պետական Կամերային թատրոնում։ Թողարկել է 5 տեսահոլովակ։ Տարբեր երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Տարվա հիթ», «Տարվա տեսահոլովակ» և այլն։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված և գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» և այլն։ 2011-16թթ. աշխատել է «32 Production» ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Արսեն Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.