Արմեն Տեր-Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Տեր-Ստեփանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1946(1946-01-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 5, 2021(2021-05-05) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1969)
Մասնագիտությունբանասեր և աղբյուրագետ
Ծնողներհայր՝ Գառնիկ Ստեփանյան

Արմեն Գառնիկի Տեր-Ստեփանյան (հունվարի 14, 1946(1946-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2021(2021-05-05), Երևան, Հայաստան), հայ բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1986)։ Գառնիկ Ստեփանյանի որդին է և Պերճ Ստեփանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տեր-Ստեփանյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1980 թվականներին աշխատել է ԵՊՀ հայագիտական կենտրոնում, 1980 թվականին դարձել է Մատենադարանի գիտաշխատող (1985-1992 թվականներին վարել է Մատենադարանի գիտքարտուղարի պաշտոնը)[1], 1985-1989 թվականներին դրա հետ միաժամանակ դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1991-1995 թվականներին՝ ԵՊՀ-ում։ 1992 թվականին դարձել է «Աստվածաշնչային մեկնություններ» մատենաշարի գլխավոր խմբագիր։

Հրատարակության է պատրաստել Կորյունի «Վարք Մաշտոցի» (6 լեզվով, 2005) երկը, Հ. Աճառյանի «Բանասիրական ուսումնասիրություններ» (1976, Ա. Մադոյանի հետ) աշխատությունը, կազմել է «Մայր ցուցակ Փարիզի Ազգային գրադարանի հայերեն ձեռագրերի» (ֆրանսերեն, 1998, համահեղինակ), «Սբ Գրքի հայերեն մեկնությունների մատենագիտությունը» (2002, Ե. Պետրոսյանի հետ)։ Արմեն Տեր-Ստեփանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել Հովհաննես Մուշի Որդու «Մեկնութիւն Եսայեայ» (համահեղինակ, 2009), «Յովհաննէս եպս. Շահխաթունեանց։ Ստորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի եւ գաւառացն Արարատայ» (2014) երկերը։

Արմեն Տեր-Ստեփանյանը մահացել է 2021 թվականի մայիսի 5-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։