Արմենոս Թեսալացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենոս Թեսալացի
Տեսակգեղարվեստական կերպար
Ներկայացված էԻլիական
Մասն էՀունական դիցաբանություն
Սեռարական
ԾննդավայրOrmenium?
ԵրեխաներAmyntor?

Արմենոս Թեսալացի, առասպելական արգոնավորդ, Թեսալիայի Արմենիոն քաղաքից։ Ըստ առասպելի, Արմենոսի ուղեկիցները վերաբնակվել են Ակիլիսենե (Եկեղիք) և Սիսպիրիտես գավառներում՝ մինչև Կալաքենե և Ադիաբենե, որից էլ ծագել է Արմենիա երկրի անվանումը։ Ստրաբոնի բերած այս առասպելը հորինվել է մ․ թ․ ա․ IV դ․ վերջում, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ և ըստ որոշ ուսումնասիրողների, զուրկ է պատմական հիմքից։ Հունա-մակեդոնական նվաճողները նման (Բալկանյան թերակղզուց գաղթելու) առասպելներ են հորինել նաև պարսիկների, մարերի և արևելյան այլ ժողովուրդների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 96