Արծաթափայլ հովտաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթափայլ հովտաշուշան
ռուս.՝ Ландыш серебристый
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2000
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏիգրան Քեոսայան
Սցենարի հեղինակԳանա Սլուցկի
ԴերակատարներԱլեքսանդր Ցեկալո, Յուրի Ստոյանով, Օլեսյա Ժելեզնյակ և Ալյոնա Խմելնիցկայա
ՕպերատորԻլյա Դյոմին
Տևողություն86 րոպե
ՀաջորդQ4253907?

«Արծաթափայլ հովտաշուշան», ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ռուսական ֆիլմը[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին մոսկովյան Պուշկինսկի կինոթատրոնում[2], ապա վարձույթը շարունակվել է երկրի ավելի քան հարյուր քաղաքներում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա Միսոչկինան՝ գավառական միլիցիայի սերժանտ Եվգենի Միսոչկինի դուստրը, երազում է երգչուհի դառնալ։ Նա հուսահատ փորձում է մեկնել Մոսկվա, երաժշտության դասեր ստանալու և կայարանի ռեստորանում երգելու, բայց ամեն անգամ հայրը նրան իջեցնում է գնացքից և վերադարձնում հայրենի Լոկոտկի։

Մոսկվա մեկնելու հերթական անհաջող փորձից հետո տեղի ժամանակավոր պահման մեկուսարանում ճակատագրի բերումով նա հանդիպում է մոսկովյան երկու պրոդյուսերների՝ Լյովա Բոլոտովի և Ստաս Պրիդորոժնիի հետ, ովքեր նոր էին բաժանվել իրենց խնամակալ Իրմայից[4], և Լյովայի անզուսպ արարքի պատճառով ձերբակալվել էին խուլիգանության համար։

Զոյան օգնում է պրոդյուսերներին դուրս գալ մեկուսարանից և նրանց հետ գալիս է Մոսկվա։ Սկզբում աղջիկը բարկացնում էր տղամարդկանց, հատկապես Լյովային, որին տհաճություն էր պատճառում նույնիսկ Զոյայի «Արծաթափայլ հովտաշուշան» օծանելիլքի հոտը։ Սակայն դեպքերի հաջող ընթացքի շնորհիվ՝ Ստասը և Լյովան, լսելով Զոյայի երգեցողությունը, որոշում են զբաղվել նրա առաջխաղացմամբ։ Միաժամանակ՝ Զոյան սիրահարվում է Լյովային, սակայն նա, նախկին կնոջից՝ Իրմայից բաժանվելուց հետո, երբ կինն իրեն լքել էր հանուն Ստասի, նախընտրում էր կարճատև հարաբերություններ․ իսկ Զոյան նրա համար հերթական արկած էր։

Անսպասելի Անգլիայից վերադառնում է Իրմայի և Ստասի ուսանող որդին՝ Լյուդվիգը («սիրելի կնոջը» «սիրելի ընկերոջ» հետ բռնացնելով՝ Լյովան առաջարկում է նրանց ապագա որդուն անվանակոչել Իրմայի շան անունով), որն ամուսնության առաջարկություն է անում Զոյային, սակայն առաջարկը լուրջ չի ընդունվում։ Որոշ ժամանակ անց Զոյան տեսնում է Լյովային երիտասարդ գեղեցկուհւ գրկում և վիրավորված՝ մեկնում է Լոկոտկի՝ իր հետ տանելով Լյուդվիգին։ Բոլորը տխուր են․ Զոյան տուն տանող ճանապարհին մեքենայի թափքում արտասվում է իր սիրո համար, Իրման իր թանկարժեք մեքենայում է արտասվում, որովհետև ոչ ոք իրեն չի սիրում, Լյովան նյարդայնացած ծխում է և այլևս ուշադրություն չի դարձնում իր երկարոտն սիրուհուն, Ստասն իրեն մեղավոր է զգում Լյովայի և Իրմայի հանդեպ։.

Ֆիլմի ավարտին Զոյան, ըստ էության, հասել է իր նպատակներին․ նա երգում է «Լոկոտկի» ավտոկայանի ռեստորանում։ Մի անգամ՝ հերթական ելույթից հետո, սեղանիկի մոտ տեսնում է հոգնած Ստասին, իսկ բեմի մոտ՝ ժպտացող Լյովային։ Զոյան վերադառնում է Ստասի և Լյովայի մոտ, բայց երկու տարի անց հեռանում է այլ պրոդյուսերների մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Ցեկալո — Լյովա Բոլոտով, երաժշտական պրոդյուսեր[5]
  • Յուրի Ստոյանով — Ստաս Պրիդորոժնի, երաժշտական պրոդյուսեր[6]
  • Օլեսյա ժելեզնյակ — Զոյա Միսոչկինա, «աստղ» դարձած գավառական աղջիկ [7]
  • Վլադիմիր Իլյին[8] — միլիցիայի սերժանտ Եվգենի Միսոչկին, Զոյայի հարըЕвгений Мисочкин, отец Зои
  • Ալյոնա Խմելնիցկայա — Իրմա, երգչուհի[9]
  • Վալերի Գարկալին — Ռոման Կրոմին[10]
  • Դանիիլ Բելիխ — Լյուդվիգ
  • Գեորգի Մարտիրոսյան — Իրմայի սիրելին
  • Օլեսյա Սուձիլովսկայա — Կատյա, շիկահեր
  • Եվգենի Վոսկրեսենսկի — Սերգեյ, լրագրող
  • Ռոլանդ Ղազարյան — звукорежиссёр
  • Աննա Մարկովա — լրագրողուհի
  • Սպարտակ Սումչենկո — հանցագործт
  • Թինա Բերկալայա] — կին ակումբում
  • Ալեքսեյ Գրիշին — հարբած տղա
  • Վլադիմիր Դոլինսկի — ատամնաբույժ / խոհարար
  • Վիկտորյա Տոլստոգանովա — աղջիկ
  • Վիկտորյա Ռոմանովա — մատուցողուհի
  • Յուլյա Պիվեն — Լուսյա
  • Յուրի Շումիլո — իմպրեսարիո
  • Ավանգարդ Լեոնտև
  • Տիգրան Քեոսայան — ակումբի այցելու

Սաունդթրեք[11][խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ (հայերեն՝ ) Կատարող
1 Առանց քեզ Թեոնա Կոնդրիձե
2 Աշուն Թեոնա Կոնդրիձե
3 Տնից դուրս մի գա Լեոնիդ Ագուտին
4 Սոլո (տարբերակ1) Իգոր Բուտման[12]
5 Մի սպասիր ինձ Անժելիկա Վառում
6 Ինչու՞ է դա քեզ պետք Ալեքսանդր Բույնով
7 Ինչու՞ է դա քեզ պետք Վալերի Սյուտկին
8 Պատմություն[13] Ալեքսանդր Ցեկալո
9 Քնքուշիկ Վլադիմիր Իլյին
10 Սոլո (տարբերակ2) Իգոր Բուտման
11 Ցինանդալի Отпетые мошенники″ խումբ
12 Ֆիլմի թեմա Սերգեյ Տերեխով
13 Առանց քեզ (բլյուզ) Թեոնա Կոնդրիձե

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին ֆիլմն արժանացել է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի Մեծ հանդիսատեսի ժյուրիի երրորդ մրցանակին[14][15]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 4 տարի անց նկարահանվեց ֆիլմի շարունակությունը՝ «Արծաթափայլ հովտաշուշան 2» սերիալը։ Սերիալում այլևս չկա Զոյա Միսոչկինայի կերպարը (քանի որ առաջին ֆիլմի դեպքերից 2 տարի անց, նա աշխատում էր այլ պրոդյուսերների հետ) և յուրաքանչյուր սերիան ինքնուրույն ավարտուն պատմություն է՝ նվիրված գլխավոր հերոսների կողմից նոր աստղի առաջխաղացմանը»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Карахан (2000 թ․ օգոստոսի 23). «Ведомости. Кеосаян выбьет слезу «Серебристым ландышем»». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Сегодня в Москве состоится премьера фильма «Ландыш серебристый»». NEWSru.com. 2000 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Жанна Егорова (2000-12). «Комедия от отечественных производителей с отечественным запахом: «Ландыш серебристый»». Абрис. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  4. ««Ландыш серебристый» от Тиграна Кеосаяна». InterMedia. 2000 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Александр Цекало: «„Ландыш серебристый 2" — история про меня!» Канал НТВ готовит продолжение нашумевшего фильма. Экс-«академик» играет в сериале одну из главных ролей». Կոմսոմոլսկայա պրավդա. 2004 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Дмитрий Савельев (2007 թ․ հուլիսի 10). «Юрий Стоянов: «Я вхожу в кино с правильного входа»». Гудок. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Олеся Железняк рассказала, как в 21 год попала в больницу для стариков». Вести.ру. 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  8. Елена Кушнир (2018 թ․ ապրիլի 5). «Яды, дьявол, «жигули», Сорокин, Шнур и космос: 10 крутых и недооценённых фильмов 2000-х». Нож. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Софья Анохина (2019 թ․ հուլիսի 24). «Хмельницкая умоляла Кеосаяна о пробах в «Ландыше серебристом». Актриса показала архивные кадры из фильма своего бывшего мужа». Teleprogramma.pro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Мария Воронова (2019 թ․ ապրիլի 11). «Пять киноролей Валерия Гаркалина». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Саундтрек к фильму Ландыш серебристый». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  12. «Кинотеатрам рекомендовали союз с композиторами. Госдума не освободила их от платежей за музыку». Коммерсантъ. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «Филипп Киркоров: «Пугачёва остаётся моей музой»». Утро.ру. 2007 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  14. Леонид Васильев (2001 թ․ օգոստոսի 21). «Закрылось «Окно в Европу»». Труд. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  15. Елена Слатина (2001 թ․ օգոստոսի 27). «Неразрешённые противоречия». Эксперт. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  16. «В джазе только ландыши. Канал НТВ начал показывать сериал «Ландыш серебристый» с Александром Цекало и Юрием Стояновым в главных ролях». Կոմսոմոլսկայա պրավդա. 2005 թ․ հունվարի 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]