Արխեոցիատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխեոցիատ
Արխեոցիատ
Արխեոցիատներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Պարազոա
Տիպ Սպունգներ
Լատիներեն անվանում
Archeocyatha
Vologdin, 1937
Հոմանիշներ
  • Cyathospongia Okulitch, 1935
  • Pleospongia Okulitch, 1935
Ենթատաքսոններ
  • Regulares Vologdin, 1937
  • Irregulares Vologdin, 1937

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL 6868308

Արխեոցիատ (լատ.՝ Archaeocyathi) (հունարեն՝ άρχαίος-հնագույն և հունարեն՝ χύαθος-գավաթ), բրածո անողնաշարավոր ծովային կենդանիներ, ապրել են քեմբրի դարաշրջանում։ Ծակոտկեն, երկպատանի կրային կմախքով, կոնաձև կամ գավաթաձև կաոուցվածքի, փոքր չափերի՝ երկարությունը՝ 5-10 սմ (որոշ ձևերի մոտ՝ մինչև 1 մ), տրամագիծը՝ 1,5-3 սմ (հազվադեպ՝ մինչև 50 սմ)։ Ապրել են առանձին, երբեմն՝ գաղութներով, մինչև 100 մ խորության վրա, հատակին կպած։ Ըստ կմախքի կառուցվածքի և սնման եղանակի, նման են սպունգներին ու առանձնացվում են որպես վերջիններիս ենթատիպ։ Արխեոցիատի հսկայական կուտակումներն առաջացրել են հնագույն (վաղ քեմբրիի) խութերը։ Հայտնի է արխեոցիատի ավելի քան 1000 տեսակ՝ գտնված երկրագնդի բոլոր մասերում։ Արխեոցիատը ստորինքեմբրիի նստվածքների ղեկավարող բրածոներեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png