Արինա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինա Հարությունյան
Ծնվել էհուլիսի 17, 1951(1951-07-17) (72 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունբժիշկ և համաճարակաբան

Արինա Երեմի Հարությունյան (1951, հուլիսի 17, Մոխրաթաղ, (ԼՂՀ Մարտակերտի շրջան), համաճարակաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1974 թվական)։ 1975-1983 թվականներին աշխատել է մարզային համաճարակաբանության, Ասկերանի հիգիենային ծառայություններում, 1983 թվականից՝ մարզային (հանրապետական) հիգիենային համաճարակաբանական ծառայության գլխավոր բժիշկ (միաժամանակ՝ ԼՂՀ գլխավոր սանիտարական բժիշկ)։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Հարությունյան Արինայի ղեկավարությամբ մշակվել է պատերազմի ժամանակներին համապատասխան համաճարակային միջոցառումներ և իր գործընկերների հետ կանխել վարակիչ հիվանդությունների տարածումն ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։