Արթուր Դալալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Դալալոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Արթուր Հրաչի Դալալոյան
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 1996(1996-04-26)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Տիրասպոլ
Ակումբ՝Դինամո
Մարզիչ(ներ)՝Կալինին, Շապկին
162 սմ
Քաշ՝63 կգ

Արթուր Հրաչի Դալալոյան (ապրիլի 26, 1996(1996-04-26)[1], Տիրասպոլ), հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկ։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել 6 տարեկանից Նովոսիբիրսկում։ Հաճախել է նաև ձյուդոյի և կավագործության պարապմունքների[2]։ Մարզումները սկսելուց մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Նա իր կարիերան շարունակել է «Դինամո» ակումբում։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Կալինինը[3]։ 13 տարեկանում դարձել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ։ Սակայն երկու տարի անց հեռացվել է հավաքականից՝ կարգապահական կանոնները խախտելու համար։ Այդ ժամանակ զուգափայտերի վարժություններում և բազմամարտում արդեն մեծ հաջողություններ էր գրանցել Ռուսաստանում և բազմամարտում դարձել էր թիմային և անհատական բրոնզե մեդալակիր[4]։

Հավաքական վերադառնալուց հետո երիտասարդ մարզիկը շարունակել է հաջողությունների շարքը։ Ոսկե մեդալներ է նվաճել զուգափայտի վրա և ազատ վարժություններում։ Հաջողություններ է գրանցել նաև թիմային մրցումներում և հենացատկում[5]։ 2013 թվականին սկսել է հանդես գալ միջազգային մրցումներում։ Բրազիլիայում մասնակցել է համաշխարհային գիմնազիադային և դարձել եռակի չեմպիոն (թիմային մրցումներում, օղակների վարժությունում և հենացատկում), ինչպես նաև բազմամարտում նվաճել է բրոնզ, հորիզոնական ձողի վարժություններում՝ արծաթ։ 2014 թվականին ելույթներ է ունեցել Ռուսաստանում և դարձել կրկնակի չեմպիոն (թիմային մրցումներում և ազատ վարժություններու) և եռակի մրցանակակիր (օղակների և հորիզոնական ձողի ավարժություններում նվաճել է արծաթ, հենացատկում՝ բրոնզ։ Մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և թիմային պայքարում բազմամարտում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[5]։ Նույն թվականին մասնակցել է Ռուսաստանի գավաթ մրցաշարին։ Սակայն այստեղ չի կարողացել դառնալ մրցանակակիր[5]։

Նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին մեծահասակների առաջնություններում գրանցել է իր առաջին խոշոր հաղթանակները։ Ազատ վարժություններում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, Գավաթի մրցաշարում թիմային բազմամարտում նվաճել է արծաթե մեդալ, իսկ հենացատկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[5]։ 2016 թվականի դեկտեմբերին դարձել է Վորոնինի գավաթի հաղթող[6]։

2017 թվականը բեկումնային է եղել Դալալոյանի համար։ Ռուսաստանի առաջնությունում անհատական և թիմային բազմամարտերում նվաճել է ոսկե մեդալ, հենացատկում՝ ածաթ[5]։ Մի քանի ամիս անց առաջին անգամ մասնակցել է միջազգային խոշոր մրցումների։ Եվրոպայի առաջնությունը հաջողությամբ է եզրափակել։ Անհատական բազմամարտում զիջել է միայն ուկրաինացի Օլեգ Վերնյաևին[7], իսկ հենացատկում դարձել է Եվրոպային չեմպիոն՝ առաջ անցնելով այնպիսի խոշոր մարզիկներից, ինչպիսիք են Օլեգ Վերնյաևը, Մարյան Դրուգալեսկուն և Իգոր Ռադիվիլովը[8]։ Ռուսաստանի գավաթի մրցաշարում նվաճել է երկու ոսկի (հենացատկում և թիմային մրցումներում) և երկու արծաթ (ազատ վարժություններում և զուգաթայտերի վարժությունում)[5]։ Ցուցաբերելով հրաշալի արդյունքներ՝ առաջին անգամ հայտնվել է աշխարհի առաջնությունում, որտեղ ելույթ է ունեցել ազատ վարժություններում և հենացատկում։ Սակայն սրունքաթաթի վնասվածքի պատճառով չի կարողացել իրեն լավ դրսևորել և մնացել է առանց մեդալի[9]։

2018 թվականին մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը և պաշտպանել իր տիտղոսները անհատական և թիմային բազմամարտում, դարձել երկրորդը ազատ վարժություններում և երրորդը՝ օղակներում[5]։ 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը նվաճել է երեք ոսկի (թիմային բազմամարտում, հենացատկում և զուգափայտի վարժություններում) և մեկ բրոնզ՝ ազատ վարժություններում[10]։ Մրցույթի ավարտին Ամառային մարզաձևերում Եվրոպայի առաջին միասնական առաջնությունում Ռուսաստանի հավաքականի թիմային հաղթանակի համար Արթուր Դալալոյանին շնորհվել է հատուկ մրցանակ[11]։

2019 թվականին Շչեցինում կայացած Եվրոպայի առաջնությունում բազմամարտից ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով իր հայրենակից և թիմակից Նիկիտա Նագորնիին։ Ազատ վարժություններում նվաճել է ոսկե մեդալ, իսկ հորիզոնական ձողերի և հենացատկի վարժություններում՝ բրոնզե մեդալ։

2019 թվականին Շտուտգարտում կայացած աշխարհի առաջնությանը անհատական բազմամարտում ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Նիկիտա Նագորնիին։ Թիմային մրցումներում Նիկիտա Նագորնիի, Իվան Ստրետովիչի, Դավիթ Բելյավսկիի և Դենիս Աբլյազինի հետ 28 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանին հաղթանակ են բերել։

Երբ հանգստանում ես մրցումներից հետ, աստիճանաբար ամեն ինչ մոռանում ես։ Մնում է միայն այն բարձր զգացումը, որ դու դարձել ես թիմային չեմպիոն, որ քո թիմը մոլորակի վրա լավագույնն է։ Ես նույնիսկ լույս աշխարհ չէի եկել, որ ԽՍՀՄ-ի հավաքականը վերջին անգամ ունեցել է թիմային հաղթանակ այս մրցաշարում"[12]:

2021 թվականին մասնակցել է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին։ Նրա աքիլեսյան գարշապարի ջիլը վնասված է եղել, բայց դա էլ չի խանգարել, որ թիմը դառնա օլիմպիական չեմպիոն[13]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Անցկացման վայր Մրցաձև Տեղ Միավոր Տեղ (որակավորում) Միավոր (որակավորում)
2014 Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ Ռուսաստան Պենզա Թիմային բազմամարտ 5 239,250 4 247,050
Ազատ վարժություններ 8 12,600 9 14,550
Օղակներ 7 14,267 6 14,550
Զուգափայտեր Որակավորման չի անցել 11 14,250
2015 Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն Ռուսաստան Պենզա Թիմային բազմամարտ 4 249,850 7 386,200
Ազատ վարժություններ 3 15,133 5 14,850
Հենացատկ 6 13,733 5 13,900
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ Ռուսաստան Պենզա Թիմային բազմամարտ 2 254,400 2 254,200
Հենացատկ 3 14,300
2016 Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն Ռուսաստան Պենզա Թիմային բազմամարտ 3 422,068 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 8 13,400 4 15,267
Նժույգ 4 13,500 3 14,700
Օղակներ 5 14,467 8 14,567
Հենացատկ 3 14,667 4 14,617
Զուգափայտեր 4 15,100 5 15,367
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ Ռուսաստան Պենզա Թիմային բազմամարտ 3 415,933 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 5 14,400
Զուգափայտեր 2 14,800
2017 Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն Ռուսաստան Կազան Թիմային բազմամարտ 1 329,124 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 8 9,600 4 13,966
Նժույգ 6 13,233 5 14,033
Հենացատկ 2 14,133 2 14,416
Զուգափայտեր 4 13,133 2 14,500
Հորիզոնական ձող 6 12,366 3 13,766
Եվրոպայի առաջնություն Ռումինիա Կլուժ-Նապոկա Ազատ վարժություններ Որակավորման չի անցել 10 14,300
Նժույգ Որակավորման չի անցել 33 13,500
Օղակներ Որակավորման չի անցել 13 14,366
Հեացատկ 1 14,933 3 14,533
Զուգափայտեր Չի անցել եզրափակիչ 8 14,466
Հորիզոնական ձող Որակավորման չի անցել 13 13,666
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ Ռուսաստան Եկատերինբուրգ Թիմային բազմամարտ 1 255,1 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 2 14,800 1 14,750
Օղակներ 4 14,533 2 14,700
Հենացատկ 1 14,866 3 14,500
Զուգափայտեր 2 14,900 8 15,200
Աշխարհի առաջնություն Կանադա Մոնրեալ Ազատ վարժություններ Որակավորման չի անցել 48 13,333
Հենացատկ 8 13,966 9 14,608
2018 Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն Ռուսաստան Կազան Թիմային բազմամարտ 1 332,150 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 2 14,566 2 14,750
Օղակներ 3 14,333 2 14,400
Զուգափայտեր 5 14,633 3 14,750
Հորիզոնական ձող 6 13,500 2 13,900
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ Ռուսաստան Չելյաբինսկ Թիմային բազմամարտ 1 250,893 Որակավորում տեղի չի ունեցել
Ազատ վարժություններ 2 14,400 3 14,666
Օղակներ 2 13,900 3 14,433
Հենացատկ 7 13,583 2 14,583
Զուգափայտեր 4 14,866 4 14,600
Հորիզոնական ձող 2 14,166 1 14,100
Եվրոպայի առաջնություն Միացյալ Թագավորություն Գլազգո Թիմային բազմամարտ 1 257,260 1 259,427
Ազատ վարժություններ 3 14,466 2 14,600
Օղակներ Որակավորման չի անցել 11 14,533
Հենացատկ 1 14,900 3 14,716
Զուգափայտեր 1 15,433 2 15,466
Աշխարհի առաջնություն Կատար Դոհա Թիմային բազմամարտ 2 256,585 1 258,402
Ազատ վարժություններ 1 14,900 1 14,833
Նժույգ Որակավորման չի անցել 72 11,766
Օղակներ 22 14,100
Հենացատկ 2 14,883 2 14,766
Զուգափայտեր 3 15,366 5 15,041
Հորիզոնական ձող 8 12,666 8 14,166
2019 Եվրոպայի առաջնություն Լեհաստան Շչեցին Ազատ վարժություններ 1 15,100 1 14,966
Նժույգ Որակավորման չի անցել 9 14,066
Օղակներ 9 14,566
Հենացատկ 3 14,533 1 14,866
Զուգափայտեր 4 14,966 6 14,866
Հորիզոնական ձող 3 14,800 1 14,666
Աշխարհի առաջնություն Գերմանիա Շտուտգարտ Թիմային բազմամարտ 1 261,726 1 259,928
Ազատ վարժություններ 4 14,800 5 14,733
Նժույգ Որակավորման չի անցել 37 13,366
Օղակներ 18 14,133
Հենացատկ 2 14,933 2 14,716
Զուգափայտեր Որակավորման չի անցել 11 14,733
Հորիզոնական ձող 3 14,533 5 14,433

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=01000009966
  2. ««Секрет нашего командного духа, я думаю, в уважении друг к другу, в уважении к труду каждого гимнаста, так как дорогого стоит даже попадание в сборную России – для этого нужно долго и упорно трудиться»». youaremodel.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Артур Далалоян – триумфатор чемпионата Европы-2018 по летним видам спорта!». inoprosport.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  4. И. Степанцева (2017 թ․ ապրիլի 25). «Гимнаст сборной России признан открытием մրցաշարа в Клуж-Напоке» (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Артур Грачьевич Далалоян». dinamogym.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «23rd International Mikhail Voronin Cup 2016». Gymmedia. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Спортивная гимнастика. Чемпионат Европы. Верняев и Дауни победили в բազմամարտ, Далалоян – 2-й, Еремина – 4-я». sports.ru. 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Российский гимнаст Артур Далалоян завоевал Ոսկի ЧЕ в опорном прыжке». rsport.ria.ru. 2017 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Артур Далалоян: «На прошлом чемпионате мира выступал с переломом голеностопа. Прыгал на адреналине»». sport.ru. 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Далалоян заявил, что не чувствует себя героем чемпионата Европы». rsport.ria.ru. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. А. Просветов (2018 թ․ օգոստոսի 18). «Артур Далалоян: «Делал ставку на ազատ վարժություններ, а выиграл Ոսկի на զուգափայտերх»». teamrussia.pro. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Ответственность и страх от побед: гимнаст Далалоян о лучшей в мире команде и лидерстве». "Будущее России. Национальные проекты". 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  13. https://www.reuters.com/lifestyle/sports/gymnastics-dalaloyan-reaches-all-around-final-despite-recent-achilles-injury-2021-07-24/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դալալոյան» հոդվածին։