Արթուր Գրիգորյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գրիգորյան
Մասնագիտությունբժիշկ

Արթուր Ա. Գրիգորյան, հայ բժիշկ։ ԱՄՆ Ջորջիա նահանգի նյարդավիրաբուժական ինստիտուտի նյարդավիրաբույժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գրիգորյանը ծնվել և մեծացել է Հայաստանում։ 1991 թվականին ավարտել է Ուկրաինայի բժշկական ինստիտուտը։ Ասպիրանտուրան շարունակել է ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ Նյու Յորքի Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջում։ Նա անցել է լիարժեք ռեզիդենտուրա նյարդավիրաբուժության գծով Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում։ 2004 թվականին Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով[1][2]։

Բժիշկ Գրիգորյանը մեծ ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիոլոգիայի կենտրոնի զարգացման գործում և այդ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններով տառապող բազմաթիվ հիվանդների։ Բժիշկ Գրիգորյանի հովանավորությամբ և աջակցությամբ ԵՊԲՀ օրդինատորները հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dr. Arthur A. Grigorian, MD
  2. Welcome to Georgia Neurosurgical Institute
  3. «ԵՊԲՀ, Արթուր Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին