Արեգ-93

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգ-93
Տեսակհրատարակություն
ՏնօրենՍամվել Գասպարյան
Արտադրանքգրքեր, բառարաններ
Կայքareg93.am/hy/

«Արեգ-93», հայկական հրատարակչություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ-93 հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին Երևանում։ Հրատարակչության հիմնադիր-տնօրենը եղել է Սամվել Գասպարյանը[2]։ Հրատարակում է հիմնականում մանկական գրականություն, հանրագիտարաններ, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով բառարաններ։ Օտար լեզվով ընթերցողին է ներկայացնում Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված գրքեր։

1998 թվականին լույս է ընծայել «Մանկական քրիստոնեական հանրագիտարան», 2001 թվականին «Մոռացված գանձերի արձագանքը» գրքերը։ 2000 և 2009 թվականին հրատարակել է «Հայաստանի հրաշալիքները» գիրքը հայերեն լեզվով, իսկ 2004 թվականին՝ ռուսերեն լեզվով։ 2006 թվականին հրատարակել է «Շախմատի հանրագիտարան» գիրքը, իսկ 2009 և 2012 թվականներին հրատարակել է «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն» և «Ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն» բառարանները։ 2012 թվականին հրատարակել է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» ժողովածուն և այլ գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AREG-93 Publishing house, ARMENIA, AREG.BIZ». areg.biz. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  2. «Լույս կտեսնի Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների հայերեն ժողովածուն».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։