Արգանդի կծկանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգանդի կծկանքներ, արգանդի հարթ մկանային շերտի մկանային կծկումներ են, որոնք առաջանում են դաշտանային ցիկլի և ծննդաբերության ընթացքում։ Արգանդի կծկանքները ոչ հղի կանանց և աղջիկների մոտ առաջանում են դաշտանի և հղիության ընթացքում[1]։

Դաշտանային ցիկլի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի կծկանքները, որոնք առաջանում են դաշտանային ցիկլի ժամանակ, կոչվում են էնդոմետրիալ ալիքներ կամ կծկանքային ալիքներ[1], և ընդգրկում են միոմետրիումի միայն ենթաէնդոմետրիալ շերտերը[1]։

Ֆոլիկուլային և լյուտեինային փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ֆոլիկուլային փուլում, ոչ հղի կնոջ կամ աղջկա մոտ արգանդի կծկանքներ առաջանում են րոպեում 1-2 անգամ, տևում են մոտավորապես 10-15 վայրկյան և ունեն թույլ ինտենսիվություն՝ սովորաբար 30 մմ ս․ս․ կամ պակաս։ Այս ենթաէնդոմետրիալ շերտը հարուստ է էստրոգենային և պրոգեստերոնային ընկալիչներով[1]։ Օվուլյացիային մոտենալով՝ կծկանքների հաճախականությունը ավելանում է 3-4 կծկանքով մեկ րոպեում։ Լյուտեինային փուլի ընթացքում հաճախականությունը և ինտենսիվությունը նվազում է՝ հավանաբար պտղաձվի իմպլանտացիային չխանգարելու համար։

Դաշտան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե պտղաձվի իմպլանտացիա տեղի չի ունենում, կծկանքների հաճախականությունը դեռևս մնում է ցածր, սակայն դաշտանի սկսվելուն պես կծկանքների ինտենսիվությունը էականորեն ավելանում է՝ հասնելով 50-200 մմ ս․ս․-ի, ինչը շատ նման է ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող կծկանքների[1]։ Այս կծկանքները երբեմն անվանում են դաշտանային կծկանքներ[2], բայց այդ տերմինը նաև օգտագործվում է դաշտանային ցավերը ընդհանրացված նկարագրելու համար։ Այս կծկանքները կարող են առաջացնել դիսկոմֆորտ կամ անգամ ցավ[3], բայց նրանք շատ ավելի քիչ ցավոտ են քան ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող կծկանքները։ Դաշտանի ժամանակ ցավոտ կծկանքները կոչվում է դիսմենորեա։

Կծկումների ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային ցիկլի ընթացքում արգանդի հարթ մկանային շերտի միոզինի էքսպրեսիան պատասխանատու է արգանդի կծկանքների ուղղվածության համար[1]։

Ծննդաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի կծկանքները ծննդաբերության նորմալ մասն են կազմում[4] (իհարկե ոչ կեսարյան հատման դեպքում)։ Ծննդաբերության ընթացքում արգանդի կծկանքները դրվագային և չկոորդինացված լինելուց վերածվում են խիստ կոորդինացված կծկանքների[5]։ Այս փոփոխությունները հիմնականում տեղի են ունենում գիշերվա ընթացքում, ինչը խոսում է այս գործընթացի նյարդաբանական վերահոսկողության մասին, որոնց շնորհիվ ներարգանդային ճնշումը էականորեն մեծանում է[5]։ Որոշ կանանց մոտ կծկանքները կարող են սկսվել մինչև ծննդաբերության սկիզբը։ Սրանք կոչվում են Բրեքսթոն Հիքսի կծկանքներ, ինչը նաև երբեմն անվանում են «կեղծ ծննդաբերություն»։

Օքսիտոցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիտոցին կոչվող հորմոնը հրահրում է արգանդի կծկանքները և ընդհանուր առմամբ ծննդաբերությունը[5]։ Օքսիտոցը նորմայում արտադրվում է կնոջ օրգանիզմում, իսկ սկսած 1950-ականներից հասանելի է նաև նրա սինթետիկ տարբերակը[6][7]։ Բնական, թե սինթետիկ՝ օքիստոցինը դրդում է արգանդի կծկողականությունը՝ ծննդաբերությունը արագացնելու համար։ Օքսիտոցինի արտադրությունը և արտազատումը կարգավորվում է դրական հետադարձ կապի միջոցով՝ նրա սկզբնական ներմուծումը արյան մեջ, կամ բնականորեն, կամ սինթետիկ տարբերակով, դրդում է օքսիտոցինի հետագա արտադրությունը և արտազատումը։ Որպես օրինակ՝ երբ ծննդաբերության սկզբում արգանդի կծկանքների ժամանակ տեղի է ունենում օքսիտոցինի արտազատում, այն դրդում է օքսիտոցինի ավելի շատ արտադրմանը, ինչն էլ իր հերթին բերում է կծկանքների տևողության, ինտենսիվության և հաճախականության մեծացման։ Այս պրոցեսի ինտենսիվությունը և հաճախականությունը գնալով աճում է, մինչև դրդող գործոնի չվերանա։

Պրոստոգլանդիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդաբերության ընթացքում արյան շիճուկի և պտղաջրերի մեջ ավելանում են պրոստոգլանդինների քանակը[3]։ Այս բորբոքային մեդիատորները խթանում են միոմետրիումի կծկողականությունը, ինչն էլ դրդում է ծծնդաբերության սկիզբը[3]։ Պրոստոգլանդինները նաև պատասխանատու են ծննդաբերության ընթացքում բջիջների միջև ճեղքաձև միակցումների կազմավորման և կոննեքսին-43-ի էքսպրեսիայի համար[5]։

Օրգազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական գրգռվածության, սեռական հարաբերության և հատկապես օրգազմի ժամանակ տեղի են ունենում արգանդի և հեշտոցի մկանունքի կծկանքներ[8]։

Մշտադիտարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարված գոտի, որի մեջ ներկառուցված են էլեկտրահաղորդիչ թելեր և ռադիոհաճախային նույնականացման սարքի չիփ՝ կծկանքները մշտադիտարկելու համար

Արգանդի կծկանքները կարելի է մշտադիտարկել կարդիոտոկոգրաֆիայի միջոցով, որը ժամանակ հատուկ տվիչը ֆիքսվում է մոր մաշկին կամ անմիջապես պտղի գլխամաշկին։ Այն ճնշումը, որ անհրաժեշտ է արգանդի պատի որևէ հատված տափակացնելու համար, կորելացվում է ներարգանդային ճնշման հետ, ինչի շնորհիվ հնարավոր է լինում մոտավորապես հաշվարկել ներարգանդային ճնշումը[9]։

Դրեքսելի Համալսարանում ներկայումս մշակման մեջ է գտնվում մշտադիտարկման հատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր է կտորից գոտու մեջ կարել էլեկտրահաղորդիչ թելեր։ Այդ թելերը արբանյակի դեր են խաղում, և երբ ձգվում են արգանդի կծկանքների ժամանակ, նրանք ազդանշան են ուղարկում ներկառուցված ռադիոհաճախային նույնականացնող սարքի չիպին, որից հնարավոր է լինում ստանալ անհրաժեշտ տվյալներ[10]։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի հարթ մկանների թաղանթային հանգստի պոտենցիալը (Vհանգիստ) հաշվարկված է, որ կազմում է մոտավորապես -35-ից մինչև -80 մՎ[1]։ Ինչպես և այլ բջիջների հանգստի պոտենցիալը՝ արգանդի հարթ մկանների պոտենցիալը նույնպես կարգավորվում է Na+/K+ պոմպի միջոցով, ինչի աշխատանքի շնորհիվ նատրիումի իոնների կոնցենտրացիան ավելի շատ է արտաբջջային տարածությունում քան ներբջջայինում, իսկ կալիումի իոնների կոնցենտրացիան ավելի շատ է ներբջջային տարածությունում քան արտաբջջայինում։ Այսպիսով, կալիումական անցուղիների ավելի շատ բաց լինելը՝ ի համեմատ նատրիումական անցուղիների, բերում է նրան, որ դրական լիցքավորված իոնները լքում են բջիջը, ինչն էլ հանգեցնում է հանգստի բացասական պոտենցիալի։

Այս հանգստի պոտենցիալը ենթարկվում է ռիթմիկ տատանումների, ինչը կոչվում է դանդաղ ալիքներ, և արտացոլում է դանդաղ ալիքի պոտենցիալի ներքին ակտիվությունը[1]։ Այս փոքր ալիքները առաջանում են ներբջջային և արտաբջջային տարածություններում Ca2+, Na+, K+ և Cl իոնների բաշխվածության փոփոխության հետ, ինչն էլ իր հերթին արտացոլում է պլազմատիկ թաղանթի թափանցելիությունը այս իոնների նկատմամբ[1]։ K+-ը իոնների այսպիսի հոսքի հիմնական պատասխանատուն է, ինչը ցույց է տալիս կալիումական անցուղիների տարբեր փոփոխությունները[1]։

Գրգռականություն-կծկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արգանդը հղիության ընթացքում էապես զրգկվում է նյարդավորումից, ապա քիչ հավանակն է, որ միոմետրիումի կծկողականութան կոորդինացիան ունի կենտրոնական նյարդային համակարգի վերահսկողություն[11]։

Գրգրռականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի հարթ մկանների գրգռականություն-կծկում զուգորդումը շատ նման է այլ հարթ մկանների նմանատիպ գործընթացին, որի ժամանակ ներբջջային կալցիումի (Ca2+) մակարդակի բարձրացումը բերում է մկանների կծկման

Ազոտի օքսիդը (NO) բավականին արդյունավետորեն թուլացնում է միոմետրիումը և ունի ավելի ցածր ընկճող կոնցենտրացիա (50%) մարդկանց մոտ քան ծովախոզուկների կամ ոչ-մարդկային պրիմատների մոտ[11]։

Վերադարձ հանգստի վիճակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի հարթ մկանների թուլացման մեխանիզմը բավականին տարբերվում է մարդու այլ հարթ մկանների թուլացման մեխանիզմից[11]։ Կծկանքներից հետո Ca2+ իոնների դուրս բերումը բջջից խթանում է հարթ մկանների թուլացումը և վերականգնում է սարկոպլազմատիկ ցանցի կառուցվածքը՝ հաջորդ կծկման համար[1]։

Արգանդի կծկումների չափում ex vivo (մարմնից դուրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց՝ բարոյապես նվիրաբերված արգանդային հյուսվածքները կարելի է օգտագործել ex vivo (մարմնից դուրս) արգանդի կծկանքները չափելու համար։ Այս փորձերի ժամանակ միոմետրիումի կտորները տեղադրվում են «օրգանային բաղնիքի» մեջ՝ իզոմետրիկ հոսանքի փոփոխությունները չափելու համար։ Ֆունկցիոնալ ստուգումից հետո՝ համոզվելու համար, որ հյուսվածքը ֆիզիոլոգիապես ակտիվ է, օրգանային բաղնիքի մեջ կարելի է ավելացնել բարձր կոնցենտրացիայում միացություններ՝ կուտակող կոնցենտրացիոն-պատասխան կոր ստանալու համար։

Արգանդի կծկողականության արտամրամնային չափումների հիմնականում առավելությունը այն է, որ այն թույլ է տալիս վերացնել միջտեսակայն տարբերությունները։ Որպես օրինակ՝ մինչդեռ մագնեզիումը կենդանիների մոտ և լաբորատոր պայմաններում նվազեցնում է միոմետրիումի կծկողականությունը, կլինիկական հետազոտությունների ժամանակ նա չի թողնում նույն ազդեցությունը[12]։ Եվ մինչդեռ առնետների, մկների և խոզերի մոտ ռելաքսին հորմոնը նվազեցնում է արգանդի կծկողականությունը՝ մարդկանց մոտ այն չի թողնում նույն ազդեցությունը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Aguilar, H. N.; Mitchell, S.; Knoll, A. H.; Yuan, X. (2010). «Physiological pathways and molecular mechanisms regulating uterine contractility». Human Reproduction Update. 16 (6): 725–744. doi:10.1093/humupd/dmq016. PMID 20551073.
  2. medicinenet.com > Menstrual Cramps Retrieved January 2011
  3. 3,0 3,1 3,2 Porter, Misty Blanchette; Goldstein, Steven (2019 թ․ հունվարի 1), Strauss, Jerome F.; Barbieri, Robert L. (eds.), «Chapter 35 - Pelvic Imaging in Reproductive Endocrinology», Yen and Jaffe's Reproductive Endocrinology (Eighth Edition) (անգլերեն), Philadelphia: Elsevier, էջեր 916–961.e5, ISBN 978-0-323-47912-7, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին
  4. Կաղապար:MeshName
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Obstetrics: Normal and Problem Pregnancies | ScienceDirect». www.sciencedirect.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. du Vigneaud V, Ressler C, Swan JM, Roberts CW, Katsoyannis PG, Gordon S (1953). «The synthesis of an octapeptide amide with the hormonal activity of oxytocin». J. Am. Chem. Soc. 75 (19): 4879–80. doi:10.1021/ja01115a553.
  7. du Vigneaud V, Ressler C, Swan JM, Roberts CW, Katsoyannis PG (1954 թ․ հունիս). «The synthesis of oxytocin». J. Am. Chem. Soc. 76 (12): 3115–21. doi:10.1021/ja01641a004.
  8. Komisaruk BR, Wise N, Frangos E, Liu WC, Allen K, Brody S (2011). «Women's Clitoris, Vagina, and Cervix Mapped on the Sensory Cortex: fMRI Evidence». The Journal of Sexual Medicine. 8 (10): 2822–2830. doi:10.1111/j.1743-6109.2011.02388.x. PMC 3186818. PMID 21797981.
  9. Tocodynamometer. Dr. Malcolm C Brown. Copyright 2000
  10. Reyes, Juliana (2014 թ․ օգոստոսի 21). «Drexel's wearable-tech lab is making 'a radio out of fabric' for pregnant women». Technically Philly. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 «A Role of Stretch-Activated Potassium Currents in the Regulation of Uterine Smooth Muscle Contraction». Acta Pharmacol Sin. 32 (6): 758–764. 2011. doi:10.1038/aps.2011.62. PMC 4009969. PMID 21642947. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  12. Cuppett, Courtney D.; Caritis, Steve N. (2013 թ․ հունվարի 1), Mattison, Donald R. (ed.), «19 - Uterine Contraction Agents and Tocolytics», Clinical Pharmacology During Pregnancy (անգլերեն), Academic Press, էջեր 307–330, ISBN 978-0-12-386007-1, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին
  13. «Encyclopedia of Reproduction | ScienceDirect». www.sciencedirect.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]