Արամ Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Նիկողոսյան
Ծնվել է1916
ԾննդավայրՆորատուս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Արամ Երեմի Նիկողոսյան (1916, Նորատուս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Նիկողոսյանը ծնվել է 1916 թվականին, Կամոյի շրջանի Նորատուս գյուղում։ Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո Նիկողոսյանն ուսուցչական աշխատանքի է անցել Իջևանի շրջանի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցում։ Նույն տարում ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ինստիտուտը չավարտած մեկնել է բանակ[1]։

Նիկողոսյանի զորամասը մասնակցել է Մոսկվայի, Ստալինգրադի, Օրյոլ-Կուրսկի աղեղի ճակատամարտերին, Լեհաստանի ազատագրմանը, հաղթանակը տոնել է Արևելյան Պրուսիայում։ Նիկողոսյանը կոմունիստական կուսակցության շարքերը ընդունվել է բանակում։ Պարգևատրվել է «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար», «Վարշավայի ազատագրման համար» և ուրիշ մեդալներով[1]։

1946 թվականին Նիկողոսյանը զորացրվելով բանակից՝ շարունակել է ուսուցչական աշխատանքը, հայրենի Նորադուզ գյուղի միջնակարգ դպրոցում։ Մի քանի տարի անց ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Շուրջ երեսուն տարի պատմություն է դասավանդել հայրենի գյուղում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։