Արամ Գրիգորի Տեր-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Տեր-Գրիգորյան
Արամ Գրիգորի Տեր-Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1872(1872-09-24)
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 9, 1949(1949-02-09) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Արամ Գրիգորի Տեր-Գրիգորյան (սեպտեմբերի 24, 1872(1872-09-24), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1949(1949-02-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901), աշխատել Տվերի և Պոլտավայի նահանգների զեմստվոյական հիվանդանոցներում (1901-1904)։ 1904 թվականին վերադարձել է Հայաստան և Ալեքսանդրապոլում ձեռնամուխ եղել վիրաբուժական գործին։ 1907-1909 թվականներին կատարելագործվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և կլինիկայում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և Լևոն Տիգրանյանի հետ Երևանում հիմնադրել անվճար հիվանդանոց՝ չքավորության համար։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո զբաղվել է նոր բուժհիմնարկների կազմակերպման, կանխարգելիչ պատվաստումների կատարման գործով։ Որպես բժիշկ աշխատել է Երևանի Ն․ Կրուպսկայայի, Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցներում, իսկ 1944 թվականից՝ Հայաստանի գրողների միությունում։ Տեր-Գրիգորյանը մասնակցել է նաև Հայաստանի սպառողական կոոպերացիայի ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665