Առնոլդ Կալինին
Առնոլդ Կալինին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 7, 1929 |
Վախճանի օր | փետրվարի 15, 2011 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Առնոլդ Կալինին (ռուս.՝ Арно́льд Ива́нович Кали́нин, սեպտեմբերի 7, 1929 - փետրվարի 15, 2011), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1951) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիային կից որակավորման բարձրացման ֆակուլտետը (1989)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 1969-1974 թվականներին՝ Կուբայում ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
- 1974 թվականի հուլիսի 26-ից-1982 թվականի դեկտեմբերի 17-ը՝ Պորտուգալիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]
- 1982-1983 թվակակններին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից։
- 1983 թվականի դեկտեմբերի 16-ից-1987 թվականի սեպտեմբերի 3-ը՝ Անգոլայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 1987-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից։
- 1991 թվականի սեպտեմբերի 20-ից-2000 թվականի մայիսի 6-ը՝ Կուբայում ԽՍՀՄ/Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
- 1995 թվականի ապրիլի 14-ից-2000 թվականի մայիսի 6-ը՝ Բարբադոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5]։
Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (կրկնակի).
- Բարեկամության շքանշան (1996 թվականի հունիսի 21)՝ Պետության առջև մատուցած ծառայությունների, արտաքին քաղաքական կուրսի անցկացման և Ռուսաստանի ազգային շահերի ապահովման գործում ունեցած մեծ ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար[6]։
- «Պատվո նշան» շքանշան
- Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (1999 թվականի հունիսի 15)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Посольство СССР в Португалии. Чрезвычайные и Полномочные Послы
- ↑ Посольство СССР в Анголе. Чрезвычайные и Полномочные Послы
- ↑ Указ Президента СССР от 20.09.1991 г. № УП-2593 «О назначении Калинина А. И. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Республике Куба»
- ↑ 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 06.05.2000 г. № 803 «О Калинине А.И.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.04.1995 г. № 358 «О назначении Калинина А. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Барбадосе по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.06.1996 г. № 973 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.06.1999 г. № 754 «О награждении государственными наградами Российской Федерации»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 2, с. 8.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը dic.academic.ru կայքում
- Կենսագրությունը proza.ru կայքում
- Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունը Կալինինի մահվան մասին
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Փետրվարի 15 մահեր
- 2011 մահեր
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Խորհրդային դիվանագետներ