Առավենյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առավենյաններ
Տեսակնախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԾագումՀայկազունիներ
ՀիմնադիրԱռավան Հայկազունի
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Առավենյաններ (գրաբ.՝ Առաւենեաններ), հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում և Մարզպանական Հայաստանում։ Տոհմի հիմնադիրն է Հայքի արքա Վահագն Հայկազունու կրտսեր որդի և հաջորդ՝ Առավան Հայկազունին (մ.թ.ա. 493-475):

Գահնամակում` ըստ Մովսես Խորենացու Առավենյանները զբաղեցրել են 32-րդ բարձը, իսկ ըստ Սահակ Պարթևի կողմից կազմվածի՝ 52-րդը։ Ըստ Զորանամակի Առավենյանները ենթարկվում էին Անգեղ տան բդեշխին և նրանց զորքը բաղկացած էր 300 հեծյալից[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 205.