Առասանի դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առասանի դանակ, գործիք (հատուկ դանակ), որը նախատեսված է առասանները, պարանները, գոտիները, ցանցերը կտրելու համար։

Առասանի դանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի առասանի դանակ
Գերմանիայի Զինված ուժերի առասանի դանակ

Առասանի դանակն առասանը կտրող հարմարանքներից առաջին և առավել հայտնի տարատեսակն է։ Հատուկ դանակ, նախատեսված առասանները, պարանները, գոտիները, ցանցերը կտրելու համար։ Ի սկզբանե առասանի դանակը նախատեսված էր պարաշյուտիստների համար, սեփական փրկությունը ապահովելու համար գործիք՝ դրա շնորհիվ կարելի է ազատվել հիմնական պարաշյուտից, եթե այն չի բացվել կամ խճճվել է, կամ ազատվել դրանից անհաջող վայրէջքից հետո (ծառի վրա կամ ջրի մեջ)։ Առասանի դանակը սկսել է կիրառվել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում XX հարյուրամյակի 30-ական թվականների վերջում, 40-ական թվականների սկզբում[1]։

Այդ դանակի զանգվածային արտադրությունը կապված էր օդադեսանտային զորքերի զարգացման հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին։

Որոշ հայտնի առասանի դանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kappmesser M 1937 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական պարաշյուտիստների ծալովի դանակ։ Սայրի բացումը հնարավոր է մեկ ձեռքով, գրավիտացիոն (սայրը դուրս է գալիս սեփական ծանրության տակ) կամ իներցիոն (կտրուկ բացելու ժամանակ)։ Դանակի բռնակը ունի հավելյալ ճոպանակեռիկ պարանների հանգույցները քանդելու համար։ Չնայած դանակի կիրառական նշանակությանը, պատերազմի ժամանակ լուրեր էին պտտվում, որ այդ դանակը օգտագործվում էր որպես սառը զենք։
  • Ժամանակակից գերմանական առասանի դանակ – չծալվող դանակ հաստ շեղբով։ Արտադրվում է մի քանի տարատեսակներով։
  • ԽՍՀՄ Զինված ուժերի օդադեսանտային զորքերի առասանի դանակ – չծալվող դանակ երկկողմանի սուր շեղբով։ Կտրող եզրաշերտի գիծը ներս է ծալված ատամնավոր սրվածքով։ Շեղբի ծայրը կլորացված է անվտանգության համար։ Արտադրվում էր պլաստմասե պատյանով, ինչպես նաև կաշվից կամ արհեստական կաշվից պատրաստված պատյանով։ Բռնակը հաստ է, շեղանկյունաձև կտրվածքով, դրա վրա նշված էր դանակի սերիական համարը։ Առասանի այդ դանակի արդյունավետությունը կասկածներ էր առաջացնում, այդ պատճառով բազմաթիվ դեսանտավորներ գերադասում էին թռիչքի ժամանակ իրենց մոտ ունենալ սովորական սուր դանակ։
  • Ժամանակակից ռուսական առասանի դանակ ավտոմատ շեղբով, որը դուրս է թռնում բռնակից։ Ծակող ծայրը բացակայում է, շեղբի ծայրը ուղղանկյունաձև է։
  • Victorinox rescue toolVictorinox ապրանքանիշի արտադրության ծալովի դանակ։ Բացի սովորական դանակից դրա կազմի մեջ էր մտնում նաև առասանի դանակը։

Անվտանգ առասանի դանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգ առասանի դանակ (ցույց է տված սլաքով): Ծալովի դանակի բռնակի մասը:
Առասանի դանակը՝ Victorinox ծալովի դանակում:

Անվտանգ առասանի դանակը ոչ մեծ կեռիկի տեսքով գործիք է, որի սայրը գտնվում է ներսում։ Այդպիսի առասանի դանակով գրեթե անհնար է վնասվածք ստանալ։ Մարզիկ-պարաշյուտիստների շրջապատում անվտանգ առասանի դանակը ստացել է «հավալուսն» անվանումը՝ կիսաբաց կտուց հիշեցնող տեսքի պատճառով[2]։

Երբեմն առասանի դանակ են անվանում սովորական դանակի ատամնավոր սրվածքով սայրի հատվածը։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե առասանի դանակը համարվում էր պարաշյուտիստի սպառազինության առարկա։ Դրա շնորհիվ կարելի է օդում ազատվել չբացված հիմնական պարաշյուտից կամ անջատել այն անհաջող վայրէջքից հետո, օրինակ՝ ծառի վրա։

Ներկա դրությամբ առասանի դանակը օգտագործում են նաև առագաստային սպորտում, դայվինգում, լեռնամագլցման և ալպինիզմի ժամանակ։

Առասանի դանակները մտնում են նաև փրկարարական ծառայության հանդերձանքի կազմի մեջ։ Մասնավորապես, դրանցով կտրում են ամրագոտիները ավտոմոբիլային վթարի ժամանակ տուժածին ազատելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фомин А. Нож «зеленых дьяволов» // Братишка : Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.: ООО «Витязь-Братишка», 2013. — № 5. — С. 42-47
  2. Дитмар Пауль. «Ножи спецподразделений» (пер. с немецкого). — Москва: Омега, 2006. — 192 с. — 7000 экз. — ISBN 5-465-00998-5