Սառը զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառը զենք, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող և այլն։ Սառը զենքը երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Սառը զենքը սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև 15-17-րդ դարերը սառը զենքը եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց սառը զենքը։ Ժամանակակից բանակներում սառը զենքից օգտագործվում է միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png