Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Լիպեցկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (այլ կիրառումներ)
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԼիպեցկ
Ներկա վիճակկանգուն

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին բացված հուշարձան ՌԴ Լիպեցկ քաղաքում` նվիրված պատերազմում ընկած ռուս զինվորների ու սպաների հիշատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է Ռուսական ռազմա-պատմական հասարակության և Լիպեցկի շրջանի իշխանությունների նախաձեռնությամբ։ Հուշարձանի հեղինակը ՌԴ ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 8-ին Լիպեցկի Ցիոլկովսկի և Տերեշկովո փողոցների խաչմերուկում։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Ռուսական ռազմա-պատմական հասարակության ռազմա-պատմական ժառանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Լեբեդևը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան, Լիպեցկի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Կորոլյովը[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանն իրենից ներկայացնում է եռեզր սյուն[2]։

Սյան բարձրությունը 19.5 մետր է, որի վերին մասում տեղադրված է Գեորգիևյան խաչով արծվի բրոնզաձույլ քանդակ։ Կոթողի պատվանդանին գրված է` «Փառք մեծ պատերազմի հերոսներին»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Липецке появилась стела в честь героев Первой мировой войны» (ռուսերեն). Российское военно-историческое общество. 08.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «ЛипецкИнфо.ру:Монумент героям Первой Мировой войны в Липецке откроют 8 августа». lipetskinfo.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  3. «В Липецке открыт памятник героям Первой мировой войны | ГТРК Липецк». vesti-lipetsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.