Առաջին կոմերիտականները (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Առաջին կոմերիտականները» հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետEvgeny Stamo?
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրRamenki District?
Շինության ձևՔանդակ
Նյութգրանիտ և բրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Western district of Moscow Վիքիպահեստում

«Առաջին կոմերիտականները» (ռուս.՝ Памятник «Первые комсомольцы»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ԽՍՀՄ-ի կայացման շրջանի հերոսական երիտասարդությանը։ Տեղադրվել է 1972 թվականին Համալսարանական պողոտայի բուլվարում։ Մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջին կոմերիտականները» հուշարձանը տեղադրվել է 1972 թվականի աշնանը (ըստ որոշ տվյալների՝ 1972 թվականի աշնանը) Համալսարանական պողոտայի բուլվարում՝ Վերնադսկու պողոտայից ոչ հեռու, Պ. Կ. Շտերնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի առջև[2]։ Հուշարձանի բացումը կապված է Հոկտեմբերյան հեղափոխության 55-րդ տարեդարձի հետ։ Պաշտոնական բացման պահից հուշարձանի մոտ տեղի էր ունենում երիտասարդ մոսկվացիների՝ կոմերիտմիություն ընդունելու արարողություն[3]։

2008 թվականին Յուրի Ներոդայի և Եվգենի Ստամոյի ստեղծագործությունը, ինչպես նաև նրա պատվանդանը վերականգնվել են[4]։ 2013 թվականին մշակվել է «Առաջին կոմերիտականները» հուշարձանը վերականգնելու նոր նախագիծ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց-մոխրագույն գրանիտե պատվանդանի վրա տեղադրված են գլուխները հպարտորեն բարձրացրած երկու պատանիների՝ կռած պղնձից ձուլված 4-մետրանոց պատկերաքանդակները, որոնք պատկերում են բուդյոնովկայով և ուսներին հրացանով բանվորի և Բանվորագյուղացիական Կարմիր բանակի զինվորի։

Երիտասարդ և Հայրենիքին մինչև վերջ հավատարիմ քաղաքացիական պատերազմի հերոսների բավականին ընդհանրացված կերպարները հաղորդում են հեղափոխական դարաշրջանի «խիստ» տրամադրությունը։ Հորինվածքը թեման բացահայտելու մակարդակով չի զիջում գեղարվեստական հիմնախնդիրը ներկայացնող ազգակցական շատ կոթողներին[4]։

Հուշարձանի պատվանդանի կողային նիստերին ագուցված են բանաստեղծություններով բրոնզե տախտակներ, որոնք հատուկ այս հուշակոթողի համար կյանքի է կոչել առաջին կոմերիտական բանաստեղծներից մեկը՝ Ալեքսանդր Ժարովը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Москве согласована документация на реставрацию семи памятников и скульптурных композиций». Информационный центр правительства Москвы. 2013 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Скульптурная группа "Первые комсомольцы"». Географический факультет МГУ имени М. В. Ломоносова. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. Кожевников Р. Ф. (1983). «Скульптурная композиция "Первые комсомольцы"». Скульптура. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Памятник Первые комсомольцы». ГИД. 2010 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.