Աջիկա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջիկան (աբխ. Аџьыка, վրաց.՝ აჯიკა), կովկասյան կծու և բուրումնավետ սոուս է։ Բաղադրության մեջ մտնում են կարմիր պղպեղ, աղ, սխտոր, հունական ընկույզ և խմելի սունելի։
Աջիկան հիմնականում լինում է կարմիր գույնի, սակայն եթե կարմիր պղպեղի փոխարեն օգտագործվում է կանաչ պղպեղ, ապա աջիկան ունենում է կանաչ գույն։ Սովորական աջիկայի բաղադրության մեջ լոլիկ չի մտնում։
Անվան ծագումը [խմբագրել]
Աջիկա բառը ունի աբխազական ծագում և ուղղակի նշանակում է «աղ»։
Հղումներ [խմբագրել]
- Ախուսխուա ջիկա (կանաչ աջիկա) (Ռուսերեն)
- Ապարպիլ ջիկա (կարմիր կծու աջիկա) (Ռուսերեն)
- Կարմիր վրացական աջիկա (Ռուսերեն)
- Հայկական աջիկա (Ռուսերեն)
- Կրասնոդարյան աջիկա (Ռուսերեն)
Գրականություն [խմբագրել]
- Կոպեշավիձե Գ. Գ. 1989, Աբխազական խոհանոց, էջ 77, 78.