Աշնանային թափվող տերևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշնանային թափվող տերևներ
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
հատվածն էLes Alyscamps: Falling Autumn Leaves? և Les Alyscamps?
Ծանոթագրություններ

Աշնանային թափվող տերևներ (ֆր.՝ Chûte de feuillus), Վան Գոգի երկու նկարները, որոնք նա վրձնել է 1888 թվականի վերջին, այն ժամանակ, երբ Պոլ Գոգենի հետ աշխատում էր Առլում՝ Դեղին տանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ամիս նամակագրությունից հետո Պոլ Գոգենը 1888 թվականի հոկտեմբերին Առլում միացել է Վան Գոգին։ Երկուսն էլ մտադիր էին պատկերել «ոչ նատուրալիստական բնապատկեր»։ «Ալիսկան» և «Աշնանային թափվող տերևներ» կտավները դարձել են առաջին նկարներից մեկը, որոնք Վան Գոգը և Պոլ Գոգենը նկարել են Գոգենի ժամանելուց հետո[1]։

Վան Գոգը և Գոգենը այցելել են հին հռոմեական Ալիսկան գերեզմանատուն, որը կառուցվել էին հռոմեացիները քաղաքի պարիսպներից դուրս։ Ժամանակի ընթացքում տարածքը զբաղեցվել էր ֆաբրիկաների և երկաթուղու կողմից և քաղաքային իշխանությունները որոշ սարկոֆագներ տեղափոխել էին Allee des Tombeaux (գերեզմանների ծառուղի) կոչվող նստարաններով և բարդիներով շրջապատված ծառուղի, որը տանում էր դեպի հռոմեական մատուռ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը աշխատում էր «Ալիսկան» նկարների երկրորդ զույգի վրա, որոնք սկսել էր բարդիների արանքից նայող ծառուղու դիմաց գտնվող դիտահրապարակում՝ ստուդիայում, վատ եղանակին։ Դեղնանարնջագույն տերևները նկարում հակադրվում են բարդիների մուգ մանուշակագույն կապույտ բներին։ Այդ նկարները, որոնք արվել են Գոգենի՝ Առլ ժամանելուց անմիջապես հետո, եզակի էին Վան Գոգի ստեղծագործության մեջ և արտացոլում էին միասին աշխատող երկու մեծ նկարիչների նկարչական ձեռքբերումները։ Էմիլ Բեռնարի համար Գոգենը նկարագրել է համատեղ գործընթացը որպես համատեղելով մտքերն ու տեխնիկան, որտեղ երկու արվեստագետները ստեղծել են իրենց ուրույն աշխատանքները, որոնք տարբերվում են, բայց լրացնում են միմյանց։ Վան Գոգը համարում էր, որ իր «Աշնանային թափվող տերևներ» նկարների զույգը եղել է այնպիսի համատեղ աշխատանք, որի վրա ազդել են իր սեփական գաղափարները, նաև Գոգենի և Բեռնարի գաղափարները[3]։

Նկարները արվել են Գոգենի բերած ջուտի վրա, որից Վան Գոգը իր քսուքներով ստացել է ավարտուն քանդակ, որը հիշեցնում է գոբելենը։ Աշխատանքում ներկայացված բարձր տեսանկյունը հիշեցնում է Գոգենի «Տեսիլք պատարագից հետո» կտավը (1888)։ Բեռնարը նախկինում գործածել էր ծառերի բների միջոցով դիտվող բնապատկերային կոմպոզիցիայի ստեղծումը։ Վան Գոգը օգտագործել է հակադիր գույները, որպեսզի ուժեղացնի յուրաքանչյուր գույնի էֆեկտը։ Կապույտ բարդիների բներ թափված տերևներից դեղին ուղու ֆոնի վրա։ Կանաչ գույնը այստեղ օգտագործվում է ի հակադրություն կարմրի։ Մանուշակագույնը հակադրվում է ծիրանագույնին։ Վան Գոգը իր քրոջը գրել է գույների ընտրության մասին, «որոնք ստիպում են մեկմեկու փայլել, կազմելով զույգեր, որոնք լրացնում են իրար, ինչպես տղամարդը և կին»[3]։

Վան Գոգի երևակայությունը նկարի վրա ստեղծել է կերպարներ։ Դրանցից մեկը անձրևանոցով նիհար տղամարդ է խոշորամարմին կնոջ հետ․ շատ նման է նկարչի կնոջ կերպարին, որի հետ նա կարող էր բնակություն հաստատել։ Ծառուղում կա նաև կարմիր հագնված կին։ Մյուս կտավում պատկերված է զույգ, որը գնում է քարե սարկոֆագների միջև ընկած ուղով, և նրանց թիկունքում դեղին մայրամուտն է[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Աշնանային թափվող տերևներ»-ից, Վան Գոգը վրձնել է նաև «Ալիսկան»-ի ևս մի քանի կտավ։

Իր «Ալիսկան» նկարների համար, որոնք նկարվել են միևնույն օրը, ինչ որ Վան Գոգի նկարները, Գոգենը ընտրել է այլ ռակուրս և չի ընդգրկել հին սարկոֆագներին նայող տեսարանները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Les Alyscamps». Collections, artist Paul Gauguin, Les Alyscamps. Musee d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  2. Gayford, M. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. — Penguin. — С. 57—58. — ISBN 0-670-91497-5
  3. 3,0 3,1 3,2 Gayford, M. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. — Penguin, 2006. — ISBN 0-670-91497-5