Ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա զբոսայգու ծառուղին, Լոնդոն

Ծառուղի, ծառերով եզրավորված ճանապարհ (սովորաբար պարտեզներում, զբոսայգիներում՝ զբոսուղի, ճեմելիք, կան նաև ծառուղի փողոցներ)։ Զբոսայգիները հատակագծելիս նախատեսվում են ուղղագիծ և կորագիծ ծառուղիներ (կամ միայն մեկ տիպի)։ Ծառերը ձևավորվում են կամ թողնվում իրենց բնական տեսքով։ Նրանց միջև հեռավորությունը մոտ 5 մ է, շարքերինը՝ 10 մ։

Ծառուղի Աղվերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 118