Անքունները Սիեթլից (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անքունները Սիեթլից
անգլ.՝ Sleepless in Seattle
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, դրամա և մելոդրամա
Թվականհունիսի 25, 1993[1], հոկտեմբերի 15, 1993[2], սեպտեմբերի 16, 1993[3] և 1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆորա Էֆրոն[4][5][6][…]
ՊրոդյուսերԳարի Ֆոսթեր
Սցենարի հեղինակՆորա Էֆրոն[7] և Դևիդ Ուորդ[7]
ԴերակատարներԹոմ Հենքս[4][5][6][…], Մեգ Ռայան[6][8][9][…], Բիլ Փուլման[5][6][9][…], Ռոս Մելինջեր[5][6][10][…], Ռոզի Օ'Դոննել[6][11], Վիկտոր Գարբեր[11], Ռիտա Ուիլսոն[11], Քերի Լոուել[11], Դևիդ Հայդ Փիրս[11], Ռոբ Ռայներ[6][7][11], Գեբի Հոֆման[12], Դանա Այվի[12], Ֆրենսիս Քոնրոյ[12], Քերոլին Աարոն[12], ԼաՏանյա Ռիչարդսոն[12], Մայքլ Բադալուկո[12], Փարքեր Փոուզի[12] և Թոմ ՄակԳոուեն[12]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ[13]
ԵրաժշտությունՄարկ Շեյման
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Սիեթլ, Բալթիմոր և Մերիլենդ
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունTriStar Pictures
Տևողություն105 րոպե
Բյուջե21 000 000 $[1]
Շահույթ227 927 165 $[14]
 Film locations of Sleepless in Seattle Վիքիպահեստում

«Անքունները Սիեթլից» (անգլ.՝ Sleepless in Seattle), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ` նկարահանված 1993 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիգակոյում ապրող ճարտարապետ Սեմը ծանր է տանում իր սիրելի կնոջ՝ Մեգիի մահը։ Դեպրեսիայից ազատվելու համար նա որոշում է փոխել միջավայրը և իր որդու` Ջոնայի հետ տեղափոխվել Սիեթլ։ Անցնում է մեկուկես տարի։ Ամերիկայի մյուս ծայրում` Բալթիմորում, Սուրբ Ծննդյան նախօրեին «The Baltimore Sun» թերթի լրագրող Էննի Ռիդը հայտարարում է իր ընտանիքին, որ նշանվում է խմբագրի օգնական Ուոլթերի հետ։ Ուոլթերը լուրջ, ինքնավստահ տղամարդ է, ով միայն դրական հատկանիշներ ունի, նրա միակ թերությունը ալերգիան է բոլոր մթերքների հանդեպ, սակայն հենց դրա շնորհիվ էլ նրանք ծանոթացել են։ Երեկույթից վերադառնալիս Էննին ճանապարհին մի ռադիոհաղորդում է լսում, որի ընթացքում ունկնդիրները զանգահարում և խոսում են իրենց Սուրբ Ծննդյան ցանկությունների մասին։ Եթերում լսվում է Սիեթլից զանգահարող մի փոքրիկ տղայի ձայն, ում անունը Ջոնա է, և նա ցանկանում է, որ իր հայրիկը՝ Սեմը, նոր կին ունենա։ Հաղորդավարի խնդրանքով Սեմը մոտենում է խոսափողին և պատմում, թե ինչպես էր նա սիրում իր կնոջը և թե որքան է ինքը կարոտում նրան հենց Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ։ Նրա տխուր պատմությունը և սրտահույզ ձայնը կախարդում են Էննին։ Էննին ոգևորված նամակ է գրում Սեմին և առաջարկում է հանդիպել Նյու Յորքում, Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքում, մայրամուտի ժամանակ, ինչպես իր սիրելի ֆիլմի՝ «Անմոռանալի սիրավեպի» հերոսներ՝ Քերի Գրանտը և Դեբորա Քերը։ Այդ հայտնի կինոնկարի մեջբերումները հաճախ օգտագործվել են այս ֆիլմում։ Էննին ամենևին մտադիր չէր ուղարկել նամակը, սակայն նրա ընկերը և խմբագիրը` Բեքին, դա անում են նրա փոխարեն։ Թերթն իր հետաքրքրությունն ունի․ «The Baltimore Sun»-ը Էննին հանձնարարում է հոդված գրել այդ մասին և անգամ պատրաստ է նրան ուղարկել Սիեթլ՝ պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Էննին միակը չէր. 2000 կին զանգել է ռադիո և խնդրել Սեմի համարը։ Սեմը սկսում է նամակներ ստանալ Ամերիկայի բոլոր անկյուններից, սակայն դրանք ստիպված է լինում կարդալ Ջոնան, քանի որ Սեմը չի հավատում նամակագրության միջոցով սիրուն։ Նա սկսում է հանդիպել իր գործընկերոջ` դեկորատոր Վիկտորիայի հետ։ Ջոնան հավանում է Էննիի նամակը, սակայն Սեմը չի ուզում լսել Նյու-Յորքում հանդիպման մասին, քանի որ նա մտադիր էր հանգստյան օրերն անցկացնել Վիկտորիայի հետ։ Այդ ժամանակ Ջոնան որոշում է միայնակ թռչել։ Նրա ընկերուհին՝ Ջեսիկան, որի մայրը զբաղվում էր ավիատոմսերի վաճառքով, օգնում է նրան ինքնաթիռի տոմս գնել։

Իր հոդվածի համար նյութ հավաքելու և Սեմին տեսնելու համար Էննին ուղևորվում է Սիեթլ։ Օդանավակայանում Վիկտորիային ճանապարհող Սեմը նկատում է Էննիին։ Վերջինս այդ երկու օրերին անընդմեջ հետևում է հորն ու որդուն, սակայն չի համարձակվում մոտենալ, երբ տեսնում է Սեմին մեկ այլ կնոջ հետ։ Ի վերջո նա որոշում է վերջ տալ այդ ամենին և վերադառնալ Բալտիմոր, քանի որ նրանց պատճառը սովորական հուզմունքն է հարսանիքից առաջ և «Անմոռանալի սիրավեպ» ֆիլմի չափազանց շատ դիտումը։ Ջոնան այդ ժամանակ առանց Սեմի թույլտվության հասնում է Նյու-Յորք և ինքնուրույն գտնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգը։ Էննին փնտրելիս տղան բարձրանում է տախտակամած և հարցնում բոլոր միայնակ կանանց, թե արդյո՞ք նրանք Էմմին չեն։ Մտահոգված Ջոնայի անհետացմամբ` Սեմը սկսում է փնտրել որդուն։ Նա պարզում է, որ որդին շուտով կհասնի Նյու-Յորք, գնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիք և գտնում է նրան։ Այդ ընթացքում Էմմին զրուցում է իր փեսացու Ուոլթերի հետ և վերջնականապես հասկանում, որ նա այն մարդը չէ, ում հետ նա կցանկանար կապել իր կյանքը։ Նա պատմում է Ուոլթերին «Սիեթլից անքուն»-ի մասին (ռադիոհաղորդման մեջ այդպես են կոչում Սեմին քանի որ Ջոնան ասել էր, որ Սեմը գիշերները չէր քնում), և նրանք բաժանվում են։ Էննին շտապում է դեպի Էմփայր Սթեյթ Բիլդինգ, սակայն դիտորդական հրապարակն արդեն փակ է։ Էննին համոզում է պահակին բացել այն, սակայն հասնում է այնտեղ Սեմի ու Ջնայի հեռանալուց մի քանի վայրկյան անց։ Տարածքը նայելիս Էննին գտնում է Ջոնայի պայուսակը։ Երբ նա պայուսակից հանում է խաղալիք արջուկը, հայտնվում են Սեմն ու Ջոնան, ովքեր եկել էին պայուսակի հետևից։ Էննին ու Սեմը վերջապես հանդիպում են և հասկանում, որ սիրահարվել են առաջին հայացքից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Հենքս-Սեմ Բոլդուին
  • Մեգ Ռայան-Էննի Ռիդ
  • Բիլ Փուլման-Ուոլթեր
  • Ֆրենսիս Կոնրոյ-Այրին Ռիդ
  • Ռիտա ուիլսոն-Սյուզի
  • Ռոս Մելինգեր-Ջոնա Բոլդուին
  • Ռոզի Օ'Դոնել-Բեքի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «As Time Goes By» (2:28)
  • «A Kiss To Build A Dream On» (3:01)
  • «Stardust» (3:14)
  • «Makin` Whoopee» (4:08)
  • «In The Wee Small Hours Of The Morning» (3:16)
  • «Back In The Saddle Again» (2:35)
  • «Bye Bye Blackbird» (3:29)
  • «A Wink And A Smile» (2:47)
  • «Stand By Your Man» (2:41)
  • «An Affair To Remember» (2:31)
  • «Make Someone Happy» (1:52)
  • «When I Fall In Love» (4:20)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անքունները Սիեթլից (ֆիլմ)» հոդվածին։