Անրի Ֆայոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Ֆայոլ
ֆր.՝ Ronald Hernández
իսպ.՝ Jules Henry Fayol (nombre de nacimiento)
Ծնվել էհուլիսի 29, 1841(1841-07-29)[1][2][3][…]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1925(1925-11-19)[1][2][4] (84 տարեկան)
Բելշաս փողոց[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուղղությունտնտեսական լիբերալիզմ[5]
Մասնագիտությունտնտեսագետ, ձեռնարկատեր, լեռնային ճարտարագետ և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Société de Commentry, Fourchambault et Decazeville?
Ալմա մատերÉcole Nationale Supérieure des Mines de Saint-Étienne? (1860)[6] և lycée du Parc? (1858)[7]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
 Henri Fayol Վիքիպահեստում

Անրի Ֆայոլ (հուլիսի 29, 1841(1841-07-29)[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 19, 1925(1925-11-19)[1][2][4], Բելշաս փողոց[3]), ֆրանսիացի լեռնային ինժեներ, մենեջմենթի տեսաբան, կառավարման դասական դպրոցի հիմնադիր[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայոլը ծնվել է 1841 թվականին Ստամբուլում, Թուրքիա, որտեղ նրա հայրը ղեկավարում էր կամուրջներից մեկի կառուցումը։ 1847 թվականին նրա ընտանիքը վերադարձավ Ֆրանսիա։ 1860 թվականին ավարտելով Սենտ Էտիենի լեռնային դպրոցը՝ նա աշխատանքի ընդունվեց լեռնահանքային Compagnie de Commentry-Fourchambeau-Decazeville ընկերություն, որտեղ 1888 թվականից մինչև 1918 թվականը ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ 1916 թվականին՝ Ֆրեդերիկ Թեյլորի կողմից աշխատանքի գիտական կազմակերպման տեսության հրապարակումից մի քանի տարի անց, Ֆայոլը հրապարակեց իր «Ընդհանուր և արտադրական կառավարում» (ֆր.՝ Administration Industrielle et Générale) աշխատությունը։ Իր գրքում Ֆայոլը ընդհանրացրել է կառավարման համակարգերը՝ ստեղծելով մենեջմենթի տրամաբանական ամբողջացված համակարգային տեսություն։

Կառավարչական սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայոլն առանձնացնում է մենեջմենթի հինգ գործառույթներ, որոնք առանձին ուղղություններ են, բայց միևնույն ժամանակ սերտ կապի մեջ են գտնվում կառավարման գործընթացի այլ ուղղությունների հետ[9]։

Մենեջմենթի գործառույթները՝ ըստ Ֆայոլի[10]

  1. Կանխատեսում
  2. Կազմակերպում
  3. Աշխատանքի բաժանում
  4. Կոորդինացում
  5. Վերահսկողություն

Ֆայոլը ձևակերպեց հանրահայտ «կառավարման տասնչորս սկզբունքները»։ Կանոններից մի քանիսը գոյություն ունեին մինչ Ֆայոլը, մյուսները ընդհանրացվեցին, որոշներն էլ ձևակերպվեցին առաջին անգամ[9]։

Կառավարման սկզբունքները՝ ըստ Ֆայոլի․

  1. Աշխատանքի բաժանում՝ աշխատակիցներին առանձին աշխատանքների բաշխում, հանձնարարում և, որպես հետևանք, աշխատանքի արտադրողականության աճ՝ անձնակազմի ուշադրության կենտրոնացման հաշվին։
  2. Իրավասություն և պատասխանատվություն՝ հրամաններ տալու իրավունքը պետք է հավասարակշռված լինի այդ հրամանների կատարման հետևանքների պատասխանատվությանը։
  3. Կարգապահություն՝ անհրաժեշտ է պահպանել այն կանոները, որոնք գոյություն ունեն և գործում են տվյալ կազմակերպության ներսում։ Կարգապահության պահպանման համար հարկավոր է բոլոր մակարդակներում ղեկավարների առկայություն, որոնք կկարողանան համապատասխան կանոններ սահմանել և դրանք գործի դնել։
  4. Միանձնյա ղեկավարում՝ յուրաքանչյուր աշխատակից պատասխան է տալիս մեկ ղեկավարի առաջ և հենց այդ մեկից էլ ստանում կարգադրություններ։
  5. Ղեկավարման միասնականություն՝ աշխատակիցների խումբը պետք է աշխատի միասնական պլանով, որ ուղղված է մեկ միասնական նպատակի իրագործմանը։
  6. Անձնական շահերի ստորադասում ընդհանուրի շահերին՝ աշխատակցի կամ նրանց խմբի հետաքրքրությունները չպետք է վեր դասվեն կազմակերպության ընդհանուր շահերից։
  7. Պարգևատրում՝ աշխատակիցների շահադրդման արդարացի մեթոդների առկայություն։
  8. Կենտրոնացում՝ կազմակերպության բնականոն իրավիճակ, որ ունի կառավարման կենտրոն։ Կենտրոնացման աստիճանը կախված է յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակից։
  9. Աստիճանակարգություն՝ կազմակերպական աստիճանակարգություն, որը չպետք է խախտվի, բայց որը, հնարավորության դեպքում, անհրաժեշտ է կրճատել վնասներից խուսափելու նպատակով։
  10. Կարգուկանոն՝ աշխատատեղ յուրաքանչյուր աշխատողի համար և յուրաքանչյուր աշխատակից իր աշխատատեղում։
  11. Արդարություն՝ վարչակազմի հարգանքը և արդարադատությունը ենթակաների նկատմամբ, իրավասության և բարության համադրում։
  12. Աշխատանքի կայունություն անձնակազմի համար՝ կադրերի հոսքը թուլացնում է կազմակերպությունը և վատ մենեջմենթի պատճառ է դառնում։
  13. Անձնակազմի միասնություն՝ աշխատակիցներին անձնական նախաձեռնության արտահայտման հնարավորության տրամադրում։
  14. Ընկերակցության ոգի՝ աշխատակիցների միասնականության, ուժի և կարողությունների ամբողջականության, ընկերական միջավայրի և մեկ նպատակի հետապնդման ամբողջություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. Les Échos (ֆր.) — 1908. — ISSN 0153-4831; 1636-9653; 2270-5279
  6. Annales des Mines (ֆր.) — 1794. — ISSN 0295-4397; 2271-7943; 0003-4282
  7. 7,0 7,1 https://www.annales.org/archives/x/fayol.html
  8. Morgen Witzel (2003). Fifty key figures in management. Routledge, 2003. ISBN 0-415-36977-0, p.96.
  9. 9,0 9,1 «Անրի Ֆայոլ․ հաջողակ մենեջմենթի 14 կանոներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  10. Ֆայոլ․ Ընդհանուր և արտադրական կառավարում, էջ 5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]