Անտարա իբն Շադդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Անտարա իբն Շադդադ
عنترة بن شداد

Antarah ibn Shaddad & Abla.jpg

Ծնվել է 525
Մահացել է 608
Մասնագիտություն պոետ
Ազգություն արաբ
Գրական ոճեր Կասիդա
Պոեմ

Անտարա (525–608) (ամբողջական անուն՝ արաբ․՝ عنترة بن عمرو بن شداد بن معاوية بن قراد العبسي‎‎, 'Անտարա իբն Ամր իբն Շադդադ իբն Մուավիա իբն Կիրադ ալ-'Աբբասի), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։

Մուալլականեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մուալլականեր
Mada'in Saleh Al-Hijr Hegra (مدائن صالح) (8136618664).jpg

Միջնադարի արաբ գրականագետները նախաիսլամական Արաբիայի բանաստեղծական ժառանգությունից առանձնացնում են 7 բանաստեղծ։ Նրանց բանաստեղծությունները կոչվում էին մուալլականեր (արաբ․՝ معلقة‎‎)։

Ըստ ավանդույթի` մուալլականերն այնքան սիրված են եղել ժողովրդի կողմից, որ դրանք կախվում էին հեթանոսական տաճարների մուտքի մոտ, այստեղից էլ անվանումը` «կախված»։ Սակայն ավելի ուշ ուսումնասիրողների կողմից այս վարկածը հերքվեց, քանի որ մուալլակա տերմինը նրանք բացատրում էին նրա մեկ այլ նշանակությամբ` «կապել», ասելով, որ արաբները մուալլակաների ստեղծումը համեմատում էին ուլունքահատիկը թելի վրա շարելու պրոցեսի հետ վզնոց պատրաստելու համար։ Արաբական միջնադարյան աղբյուրներից շատերը նշում են մուալլակաների 7 նշանավոր նախաիսլամական պոետներին` Իմրուլկայս, Տարաֆա, Զուհեյր, Անտարա, Ալ-Հարիս իբն Հիլիզա, Ամր իբն Քուլսում և Լաբիդ։

Մի քանի դարերի ընթացքում վաղ արաբական պոեզիայի լավագույն նմուշները պահվում էին ասացողների(արաբ․՝ «راوِ»՝ ռաուի‎‎) մտքում և միայն 8-րդ դարի կեսերից բանաստեղծներն ու ռաուիները սկսեցին դուրս հանել դրանք ժամանակակիցների հիշողությունից և հավաքել հատուկ հավաքածուների մեջ։ Տարբեր չափերի հավաքածուների գրառումը լայն թափ ստացավ հատկապես 9-րդ դարում։ Երևան եկան ինչպես առանձին հեղինակների բանաստեղծությունների հավաքածուները՝ դիվանները, այնպես էլ տարբեր բանաստեղծների կյանքի ու գործունեության մասին պատմող բազմազան անթալոգիաներ։

Արաբական բանաստեղծություն[խմբագրել]

Oasis.JPG

Արաբերենի տաղաչափական ձևերն արդեն ստեղծվել էին վաղ իսլամական շրջանում։ Հավանական է, որ սկզբում ստեղծվել է հանգավոր արձակը (արաբ․՝ «سَجْعٌ »՝ սաջ‎‎)։ Նրանում միտքը արտահայտվում է մի քանի կարճ նախադասությամբ։ Հանգավոր արձակից առաջացել են արաբերեն բանաստեղծության ամենապարզ տաղաչափական ձևը` ռաջազը (արաբ․՝ «رَجَزٌ»‎‎)։ Դեռևս 8-րդ դարում հիմնվում է գիտություն տաղաչափության մասին (արաբ․՝ «علم العروض»‎‎՝ իլմ-ալ-Արուդ)։ Դրա համաձայն՝ բանաստեղծական տողը ստեղծվում է վանկերի միատեսակ տևողականության որոշակի հերթագայությամբ։ Կարճատև և երկարատև վանկերը միասին կազմում են բանաստեղծական ոտք։ Երկու կամ երեք ոտքերից կազմվում է կիսատող, իսկ երկու կիսատողից էլ արդեն կազմվում է բանաստեղծական տողը` բեյթը։ Հանգավորվում են բեյթի վերջին հարֆերը։ Հաճախ արաբերեն բանաստեղծությունները անվանվում են ըստ իրենց հանգի, օրինակ «լամիյյա» այն բանաստեղծությունն է, որի բոլոր տողերը ավարտվում են «լամ»՝ ل տառով, «կաֆիյյա»՝ «կաֆ»՝ ق տառով, «նունիյյա»` ن «նուն» տառով, և այսպես շարունակ։

Նախաիսլամական շրջանում ստեղծվեցին 10-12 բեյթանոց կիտան (արաբ․՝ «قطعة»՝ հատված, պատառիկ‎‎) և 50-100 բեյթանոց կասիդան (արաբ․՝ «قصيدة»‎‎)։ Կիտան սովորաբար փոքրիկ բանաստեղծություն էր մի թեմայի շուրջ, պարզ կառուցվածք ուներ, որը կարող էր և ինքնուրույն հանդես գալ և դառնալ կասիդայի հատված։ Կասիդան իր կառուցվածքով ավելի բարդ ստեղծագործական ձև է. այն կազմված է թույլ կապերով կապված մասերից, որոնք տարբերվում են միմյանցից սյուժեով և ոճով։

Անտարայի կենսագրությունը և ստեղծագործությունը[խմբագրել]

Bedouin.jpg

Նախաիսլամական բեդվին պոետների շարքում հեղինակավոր տեղ է զբաղեցնում պոետ-ռազմիկ Անտարա իբն Շադդադը։ Նրա կենսագրության մեծ մասը առասպելական է և պահպանվել է ավանդություններում։ Անտարան աբս ցեղից ծագող ճանաչված ռազմիկի որդի էր։ Սակայն նա ցեղում համարվում էր ոչ լիիրավ անդամ, քանի որ նրա մայրը եթովպացի սևամորթ ստրկուհի էր։ Սակայն պատերազմի շրջանում նա քաջություն է դրսևորում և ազատվում՝ դառնալով լիիրավ անդամ։ Նա ճանաչվեց պատերազմի շրջանում մրցակցության շնորհիվ։ Նրա գլխավոր ստեղծագործությունը` մուալլական պատասխան է պատերազմում մրցույթի ժամանակ իր ծագման վերաբերյալ աբսի զինվորի արած վիրավորանքի։ Մուալլականերում Անտարան հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝

  • Նկարագրություն (արաբերեն՝ وصف, ուասֆ)։ Մեծ տեղ են զբաղեցնում անձնական զգացմունքները և տանջանքները միակողմանի սիրո համար. նա սիրում էր իր քրոջը` գեղեցկուհի Աբլային, որը զզվանք էր զգում նրա նկատմամբ։ Լքված բանկավայրի նկարագրությունից հետո, որտեղ ապրել է Աբլան, երգում է նրա գեղեցկությունն ու սերը։ Հետո անցնում է Արաբիայի բնության և ավանդական ուղտի նկարագրությանը։ Մուալաքան վերջացնում է բեդվինական արժանիքների գովաբանմամբ և իր քաջագործությունների նկարագրությամբ։ Նրա խոսքը արտահայտիչ է, նկարագրությունները միշտ ճիշտ ու հստակ։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]