Անվաորդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվաորդեր
Անվաորդեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Անվաորդեր
Լատիներեն անվանում
Rotifera
Cuvier, 1817

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 58239
NCBI 10190

Անվաորդեր (լատ.՝ Rotatoria), առաջնախոռոչային որդերի տիպ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը (երկարությունը՝ 0, 04-2, 5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից։ Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստանալով, հաճախ առաջացնում է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։

Ներքին կառուցվածք[խմբագրել]

Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգեր չունեն։ Արտաթորության օրգանները նախաերիկամներն են։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բաժանասեռ են, արուն փոքր է էգից։ Բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով։

Կենսաբանական նշանակություն[խմբագրել]

Անվաորդերը կարևոր նշանակություն ունեն ջրամբարների ինքնամաքրման համար։ Ձկների և այլ կենդանիների կեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png