Աննա Կալմանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կալմանովիչ
Ծնվել է1877
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1920(1920-11-16)[1]
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
ԱմուսինՍամուել Կալմանովիչ[1]

Աննա Անդրեևնա Կալմանովիչ (ռուս.՝ А́нна Андре́евна Кальмано́вич, 1877, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1920(1920-11-16)[1], Տալլին, Էստոնիա[2]), գրող և հասարակական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Անդրեևնա Կալմանովիչն ամուսնացած է եղել հայտնի փաստաբան Սամուել Կալմանովիչի հետ։ Ամուսինները երեխաներ են ունեցել, բայց նրանց մասին ոչինչ հայտնի չէ։

1893 թվականին Աննա Կալմանովիչը հիմնադրել է հիվանդների խնամքով զբաղվող Սարատովի հրեական խնամակալություն բարեգործական հաստատությունը և եղել է դրա նախագահը մինչև 1904 թվականը։ 1904 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել Բեռլինում անցկացվող Կանանց միջազգային խորհրդի համագումարում։ Սևհարյուրակայինների հարձակման պատճառով Կալմանովիչները ստիպված են եղել փախչել արտերկիր։ Այնտեղ Աննա Կալմանովիչը մասնակցել է Կանանց միջազգային ընտրական միության համագումարներին և 1906 և 1908 թվականներին կանանց շարժման վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Շվեյցարիայում գտնվող ռուս աքսորյալների խմբի համար։ 1908 թվականին Կալմանովիչը վերադարձել է Ռուսաստան և դարձել Կանանց իրավահավասարության միության անդամ։ Նա հոդվածներ է գրել «Կանանց միություն» և «Կանանց տեղեկագիր» ամսագրերի համար[3]։ Եղել է «Կանանց իրավահավասարության համառուսական լիգայի» ակտիվիստներից[4]։ Աշխատելով կանանց շարժման բնագավառում` հաճախ ելույթներ է ունեցել Ռուսաստանում և արտերկրում անցկացվող կանանց միջազգային համագումարներում։ Նա մի շարք բրոշյուրներ է հրատարակել կանանց շարժման հարցերի վերաբերյալ («Կանանց շարժումը և դրա խնդիրները», «Կանանց շարժումը և կուսակցության վերաբերմունքը», «Անգլիացի սուֆրաժիստներ» և այլն)։ Համագործակցել է կանանց շարժման հետ կապված բազմաթիվ ռուսական և արտասահմանյան հրատարակությունների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամուել Կալմանովիչ
  2. Серков А. И Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. — М: РОССПЭН, 2001. — С. 371.
  3. Ruthchild, Rochelle Goldberg Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th CenturiesЭнциклопедический словарь. — New York: Central European University Press, 2005. — С. 207. — ISBN 978-963-7326-39-4
  4. Стайтс Р. Женское освободительное движение в России: Феминизм, нигилизм и большевизм, 1860-1930 / Пер. с англ.. — М: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — С. 278.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Кальманович, Анна Андреевна». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Юкина И. Анна Андреевна Кальманович // Русский феминизм как вызов современности. — СПб: Алетейя, 2007. — 544 с. — ISBN 978-5-903354-21-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]