Աննա Անդերսոն (նկարազարդող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Աննա Անդերսոն
անգլ.՝ Anne Anderson
Ծնվել է1874[1][2]
ԾննդավայրՇոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմայիսի 26, 1952(1952-05-26)[3]
Մահվան վայրԲերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարազարդող և նկարչուհի
Ոճմոդեռն
ԱմուսինAlan Wright?[4]
 Anne Anderson (illustrator) Վիքիպահեստում

Աննա Անդերսոն (անգլ.՝ Anne Anderson, 1874[1][2], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 26, 1952(1952-05-26)[3], Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդական ծագմամբ բրիտանացի նկարչուհի, մանկական գրականության նկարազարդող, նաև համագործակցել է տարբեր պարբերական հրատարակությունների հետ և նկարել է շնորհավորական բացիկներ։

Աննա Անդերսոնի ստեղծագործությունն ազդել է այնպիսի պատկերազարդողների ոճի վրա, ինչպիսիք են Ջեսի Քինգը, Չարլզ Ռոբինսոնը, Մեյբլ Լյուսի Էտվելը։

Ամուսնությունից հետո աշխատել է ամուսնու` նկարիչ Ալան Ռայթի հետ (անգլ.՝ Alan Wright):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականին Շոտլանդիայում` Ջեյմս և Գրեյս Անդերսոնների ընտանիքում։ Աննան ուներ նաև 4 եղբայր և քույր։ Մանկությունը նրանք անցկացրել են Արգենտինայում[5]։ Չափահասության հասնելուց հետո Աննան և նրա քույր Գրեյսը վերադարձել են Անգլիա` աշխատանք գտնելու համար։ 1910 թվականին Աննան ձեռք է բերել քոթեջ Բերքշիրում։

1912 թվականի հունիսին Աննա Անդերսոնն ամուսնացել է նկարիչ Ալան Ռայթի հետ (1864-1959)[6]։ Նա պատկերազարդողի հաջող կարիերա է կառուցել այնքան ժամանակ, քանի դեռ չէր համաձայնել 1898 թվականին աշխատել արատավոր Բարոն Կորվոյի գրքի վրա։ Գիրքը սկանդալ է առաջացրել, ինչը վնասել է Ռայթի հեղինակությանը, սակայն նկարիչը շարունակում էր օգնել կնոջը իր նկարներով[7]։

Նրա գրքերի նկարազարդումները սկսեցին հայտնվել Էդվարդյան դարաշրջանի վերջում։ Նրա նկարազարդումները կարելի է գտնել մանկական գրքերում և տարեգրքերում, ինչպիսիք են Blackie's and Cassell's-ը, Royal Doulton China-ն, ու հաճախ օգտագործվել են բացիկների վրա[8]։

Որոշ աղբյուրներ որպես Աննա Անդերսոնի մահվան ամսաթիվ նշում են 1930 թվականը[9], մյուսները` 1936 թվականը[10], ոմանք պնդում են, որ նա ապրել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը[5]։ Ըստ Բերքշիրի եկեղեցական գրառումների` հիմք կա նկարչուհու մահվան տարեթիվը համարել 1952 թվականի մայիսի 26[11]։

Մատենագիտություն (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Green Book: or The Story of the Little Green Woodman" Illustrated by Anne Anderson [London: Henry Frowde and Hodder and Stoughton, 1909)
  • "Aucassin and Nicolete" Translated and edited with introduction by Harold Child. Illustrated by Anne Anderson. (London: A. & C. Black, 1911)
  • "The Jackie Jackdaw Book". Pictured by Anne Anderson. (Thomas Nelson and Sons, c. 1914)
  • "Little Folk's Picture Story Book" Illustrated by Anne Anderson and Alan Wright (London: Thomas Nelson & Sons, 1920)
  • "Fireside Stories ..." By Madeline Barnes. Illustrated by Anne Anderson. (London: Blackie & Son, 1922)
  • "Grimm's Fairy Tales" Illustrated by Anne Anderson (London; Glasgow: W. Collins Sons & Co., 1922)
  • "The Anne Anderson Fairy-Tale Book" (London: T. Nelson & Sons, 1923)
  • "Heidi" [By Johanna Spyri] Translated by Helene S. White. Illustrations by Anne Anderson (London: G. G. Harrap & Co., 1924)
  • "Hans Andersen's Fairy Tales" Illustrated by Anne Anderson (London; Glasgow: Collins' Clear-Type Press, 1924)
  • "The Old Mother Goose Nursery Rhyme Book" Illustrated by Anne Anderson (London: T. Nelson & Sons, 1926)

[12]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Deaths / T. GallagherLondon: Times Newspapers, 1952. — Iss. 52324. — P. 1. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  4. https://suffolkartists.co.uk/index.cgi?choice=painter&pid=3419
  5. 5,0 5,1 An Illustrator of the 'Nineties' - Alan Wright (by Maleen Matthews) // The Book Collector / Barker, Nicolas John. — Oxford University Press, 1979. — Т. 28. — № 4. — С. 530–544.
  6. «Annie Anderson married Alan Wright». England & Wales Marriages (1837-2008) (Vol. 2c, p. 777). Birth, Marriage, Death & Parish Records.
  7. Andersen, Hans Christian. Emperor's New Clothes - The Golden Age of Illustration Series.. — Read Books Ltd, 2013. — С. 50. — 56 с. — ISBN 1473384737
  8. Theweeweb.com Արխիվացված Հուլիս 15, 2009 Wayback Machine
  9. David Wootton Anne Anderson / Watson, Victor. — The Cambridge guide to children's books in English. — Cambridge: Cambridge University Press, 2001. — С. 29–30. — 814 с. — ISBN 0521550645, 9780521550642
  10. Adrienne E. Gavin Anne Anderson / Zipes, Jack. — The Oxford encyclopedia of children's literature. — Oxford: Oxford University Press, 2006. — Т. 1. — ISBN 0195146565
  11. «Annie Wright». Berkshire Burial Index. 29 May 1952 (անգլերեն). Birth, Marriage, Death & Parish Records. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  12. «Anne Anderson». British Library. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Անդերսոն (նկարազարդող)» հոդվածին։