Անձտեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձտեացիներ
Տեսակարքայատոհմ
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներԱնձիտ (Ծոփք)
ՏիտղոսներԱնձիտի տեր
Մեծագույն ներկայացուցիչՎաղարշ Անձտեցի
Ազգային
պատկանելիություն
Հայ

Անձտեացիներ (նաև՝ Հանձիթեցիներ, գրաբ.՝ Անձտյայք), նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Իշխել են Ծոփք նահանգի Անձիտ (Հանձիթ) գավառում։ Ըստ Ներսեսի «Վարք»-ի՝ Գահնամակում Անձտեացիները զբաղեցրել են 31-րդ գահը։ Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի կառավարման ժամանակ (338-350) հիշվում է իշխան Վաղարշ Անձտեցին, ով նաև Մեծ Հայքի հազարապետն էր։ 341 թվականին Տիրան Բ-ի հրամանով Վաղարշ Անձտեցին գլխավորել է Հուսիկ Ա կաթողիկոսին դեպի Կեսարիա առաջնորդող շքախումբը[1]։ Տիրան Բ-ի կառավարման ժամանակ Մեծ Հայքի հարավային զորաբանակի սպարապետն էր Սաղամութ Անձտեցին[2]։ Վերջինս հետագայում ապստամբում է Արշակ Բ-ի (350-368) դեմ, ապա փախչում Բյուզանդիա[2]։ 10-րդ դարում հիշվում են Հաբելը և իր որդին՝ Սահակ Հանձիթեցի զորավարը, ով 991 թվականին, Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանի հրամանով բուլղարների դեմ տեղի ունեցած կռիվներից մեկի ժամանակ պարտվում և գերի է ընկնում[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 377․
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 363

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 363, 377, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31.
  • «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», Ղուկաս Ինճինճյան