Անթեմ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթեմ կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Անթեմ կովկասյան
Լատիներեն անվանում
Anthemis caucasica Chandjian


Անթեմ կովկասյան (լատին․՝ Anthemis caucasica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, սպիտակավուն կամ շիկավուն մազիկների խիտ թավոտությամբ ծածկված, գեղազարդային բույս է, որն ունի 20-25 (30) սմ բարձրություն։ Տերևները փետրաձև հատված են՝ կազմված (6) 8-12 զույգ սեգմենտներից։ Ցողուները գագաթնային են, մեկ զամբյուղով, դեղին միաշարք լեզվակավոր եզրային ծաղիկներով։ Ծաղկոցի թերթերը լայնթաղանթային են, բաց գույնի ալիքավոր եզրով։ Սերմիկները ունեն երկայնակի կողեր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագատները՝ Ղուկայսան Մեծ և Օքսյուզ, բնակավայր Չիվինլի)։ Աճում է նաև Արևմտյան Կովկասում, Արևմտյան, Հարավարևմտյան Անդրկովկասում և Անատոլիայի հյուսիսարևելյան հատվածներում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1700-2600 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներին, խճաքարոտ և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տեսակի ընդհանուր տարածման ծայրարևելյան հատվածը գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան մասում։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է։

Հայաստանում տեսակի աճելավայրերը պահպանվում են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.