Անեղջյուրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեղջյուրություն

Անեղջյուրություն, խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի և այլ կենդանիների բնածին եղջյուրազրկություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական կենդանիների որոշ ցեղերի և ցեղախմբերի անեղջուրությունը ժառանգական հատկանիշ է, օրինակ՝ խոշոր եղջերավոր կենդանիների աբերդին-անգուսյան, պեչորյան և վիչեգոդսկյան ցեղախմբերը, հեմփշիրյան, շրոփշիրյան, սուֆոլկյան և սաութդաունյան ոչխարների ցեղերը, անեղջյուր են որոշ ցեղերի (մերինոսնե), ռամբուլյե) մաքիները։ Խոշոր եղջերավոր կենդանիների անեղջուրությունը դոմինանտության դրսևորում է։ Անեղջյուր և եղջյուրներ ունեցող կենդանիների ցեղերի տրամախաչումից ստացված առաջին սերնդի խառնածինների մեծամասնությունը և «ինքն իր մեջ» այդպիսի խառնածինների բուծման ժամանակ ստացված սերնդի 75%-ն անեղջյուր են։ Անեղջյուր կենդանիներ հանդիպում են նաև խոշոր եղջերավոր կենդանիների ցեղերի (ջերսեյան, հերեֆորդյան, շորթհոռնյան և այլ ցեղերի) նախիրներում։ Ամեիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում բուծվել են այդ ցեղերի կենդանիների անեղջյուր ցեղախմբեր։ Բուծվում են կենդանիների անվտանգ խնամքի ապահովության և կենդանիների միմյանց վնասելու հնարավորությունը բացառելու նպատակով, հատկապես կենդանիների խմբային անկանոն պահվածքի դեպքում։ Կիրառում են կենդանիների եղջյուրների արհեստական հեռացման տարբեր եղանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։